Ժորժ Բրաք
Ժորժ Բրաք ֆր.՝ Georges Braque | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1882[1][2][3][4][5][6] |
Ծննդավայր | Արժանտյո[7] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 1963[7][1][2][3][4][5][8][6][9] (81 տարեկանում) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, փորագրիչ և վիմագրող |
Ոճ | կուբիզմ և ֆովիզմ |
Ժանր | նատյուրմորտ և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Լ'Էստակի տներ, Կիթառը «Սարսափի արձանը» և Մանդոլա |
Ուսուցիչ | Charles Lhuillier? |
Ներշնչվել է | Պոլ Սեզան[10], African sculpture?[10] և Պաբլո Պիկասո |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ֆելտրինելի մրցանակ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Georges Braque Վիքիպահեստում |
Ժորժ Բրաք (ֆր.՝ Georges Braque, մայիսի 13, 1882[1][2][3][4][5][6], Արժանտյո[7] - օգոստոսի 31, 1963[7][1][2][3][4][5][8][6][9], Փարիզ, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, դիզայներ։ Արվեստի պատմության մեջ նրա անունը կապվում է ֆովիզմի հետ (1906) և մեծ դեր է խաղացել կուբիզմի զարգացման գործում։ 1908-1912 թթ. Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են իր գործընկեր Պաբլո Պիկասոյի աշխատանքների հետ։ Պաբլո Պիկասոյի հետ համատեղ համարվում է կուբիզմի հիմնադիրը (1908)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորժ Բրաքը ծնվել է 1882 թվականի մայիսի 13-ին Արժանտյոում։ Մանկությունն անցել է Le Havre-ում, և հոր և պապիկի նման պետք է դառնար տան ներքին հարդարանքներ կատարող նկարիչ, սակայն 1897-1899 թթ. նա գեղարվեստի դպրոցում նկարչության երեկոյան դասընթացների է հաճախում։ 1902-1904 թթ. սովորում է Փարիզի Académie Humbert-ում։ Այստեղ հանդիպում է Մարի Լորենսին և Ֆրանսիս Պիկաբիային։
Ֆովիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրաքի ամենավաղ շրջանի աշխատանքները իմպրեսիոնիստական են, սակայն, տեսնելով հայտնի գեղարվեստական խմբի «Fauves» կոչվող աշխատանքների ցուցադրությունը 1905 թվականին, նա ընդունում է այս ոճը։ Ֆովիզմի հետևորդները (Հենրի Մատիս, Անդրե Դերեն), ի պատասխան հուզական արձագանքին օգտագործում էին վառ գույներ։ Բրաքի աշխատանքները սերտորեն կապված են Ռաուլ Դյուֆի, Օտոն Ֆրիեզի աշխատանքների հետ, ովքեր Բրաքի ծննդավայրից էին։
1907 թվականի մայիսին Բրաքը Salon des Indépendants-ում հաջողությամբ ցուցադրում է իր ֆովիզմի ոճով արված աշխատանքները։ Նույն թվականին Բրաքի ոճում նկատվում է դանդաղ էվոլյուցիա, և նա գտնվում է Պոլ Սեզանի ստեղծագործությունների ներքո։
Կուբիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրաքի 1908-1913 թթ.աշխատանքներն արտացոլում են նրա նոր հետաքրքրությունները երկրաչափության և համաժամանակյա տեսանկյունից։
Գյուղական տեսարաններում Բրաքը, հաճախ նվազեցրել է ճարտարապետական կառույցի երկրաչափական ձևը՝ մոտեցնելով խորանարդի, ստվերը ներկայացնելով իբրև հարթ և եռաչափ հեռացող պատկեր։ Բրաքի նոր նկարներն անվանեցին "bizarreries cubiques"։
Բրաքը հեղինակել է բազմաթիվ դեկորատիվ ու էկեգանտ կոմպոզիցիաներ՝ կազմված տարրական եռաչափական ծավալներից։ Նրա աշխատանքները հակված են վերացական ձևերի, որոնք իրենց մեջ ներառում են կտոր, թուղթ, փայտ, ավազի խառնուրդներ։ 1917 թվականին Ժորժ Բրաքը հեռանում է կուբիզմից և ստեղծում նոր նկարների շարք (տարբեր տեսարաններ, նատյուրմորտներ, դիմանկարներ), որտեղ նրա գծերը դառնում են ավելի դեկորատիվ՝ լի արտահայտչականությամբ ու ճկունությամբ[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Georges Braque
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Georges Braque — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Брак Жорж // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin — 1999.
- ↑ 9,0 9,1 9,2 Store norske leksikon — 1978.
- ↑ 10,0 10,1 Barr A. H. Cubism and Abstract Art — 1936.
- ↑ Georges Braque
|