Արժանտյո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Արժանտյո | |||
Argenteuil | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Վալ դը Ուազ | ||
Մակերես | 11,63 կմ² | ||
ԲԾՄ | 169 մետր | ||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 101.300 մարդ (2005) | ||
Խտություն | 3 557 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 95100[1] | ||
Պաշտոնական կայք | ville-gennevilliers.fr | ||
| |||
Արժանտյո (ֆր.՝ Argenteuil), կոմունա Փարիզի հյուսիսարևմտյան մասում (քաղաքի կենտրոնից 12 կմ հեռու), Վալ դը Ուազ դեպարտամենտում, յոթ կոմունաներ ընդգրկող համանուն պրեֆեկտուրայի կենտրոն։ Ունենալով 101.300 բնակիչ (2005)՝ Արժանտյոն Փարիզի արվարձաններից երկրորդն է բնակչությամբ Բուլոն-Բիյանկուրից հետո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 7-րդ դարում ֆրանկների թագավոր Հիլդեբերտ 3-րդի կողմից որպես մենաստան։ Անվան առաջին հիշատակումը՝ Argentoialum (լատ.՝ argentum, արծաթ) վերաբերում է 697 թվականին։ Մենաստանը հայտնի է Պիեռ Աբելարի կյանքում ունեցած իր դերով։ 1544 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի հրամանով քաղաքի շուրջ սկսեցին կառուցել ամրություններ, իսկ 1567 թվականին հուգենոտները ավերեցին հին մենաստանը։ 18-րդ դարում այստեղ բնակեցվել են ֆրանսիացի արքաների շվեյցարացի գվարդիականները։
19-րդ դարի սկզբին ամրությունները քանդվեցին. փլատակներն ու հողը օգտագործվեցին Սենայի ափերն ամրացնելու համար։ 1832 թվականին Արժանտյոյում կառուցեցին կամուրջ Սենայի վրայով, իսկ 1851 թվականին կառուցված երկաթուղու շնորհիվ քաղաքը դարձել է փարիզցիների հանգստի նորաձև վայր։ Նկարիչ իմպրեսիոնիստները Արժանտյոն հայտնի են դարձրել ողջ աշխարհում։ Քաղաքը և իր մերձակայքը պատկերված են Կլոդ Մոնեի, Գյուստավ Կայբոտի , Օգյուստ Ռենուարի, Ալֆրեդ Սիսլեյի բազմաթիվ կտավներում։
19-րդ դարի վերջերին Արժանտյոյում՝ Սենա գետի ափին, կառուցվեց Ժոլիի մետալուրգիական գործարանը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դարձավ ավիացիոն արտադրության կենտրոն։ 1921 թվականին քաղաքում կային արդյունաբերական հարյուրավոր գործարաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի շինությունների 36%-ը ավերվեց օդային ռմբակոծություններից։ Ֆաշիստների օրոք քաղաքում գործել է համակենտրոնացման ճամբար օտարերկրացիների համար։
«Արժանտյո», Էդուարդ Մանե, 1874, Թուրինի թանգարան, Տուռնե
«Սենան Արժանտյոյում», Կլոդ Մոնե, 1874, Նոր պատկերասրահ
«Կամուրջ Վիլնև լա Գարենում», Ալֆրեդ Սիսլեյ, 1872, Մետրոպոլիտեն թանգարան
«Զբոսանավեր Արժանտյոյում», Էդուարդ Մանե, 1874, Կարդիֆի պետական թանգարան
«Նավակներ Արժանտյոյում», Գյուստավ Կայբոտ, 1888, Օրսե թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- [1] կան Արժանտյոյին վերաբերող մեդիաֆայլեր
|