Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)
Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of Art), Նյու Յորքում, ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։
Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են «The Metropolitan Museum of Art Bulletin»-ը և «Calender of Events»-ը[6]։
2014-2015 թթ. Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են եղել 300 նմուշ։ Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է արժեքավոր վկայության առանձնահատուկ կարևորություն ունեցող ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ[7]։

Թանգարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գործող բաժինները.
- Ամերիկյան դեկորատիվ արվեստ
- Ամերիկյան գեղանկարչություն և քանդակագործություն
- Հին Միջին արևելքի արվեստ
- Զենք ու զրահի
- Աֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստ
- Ասիական արվեստ
- Միջնադարի պատկերասրահ (The Cloisters)
- Հագուստ
- Գծանկար և լիտոգրաֆիա
- Հին Եգիպտոսի արվեստ
- Եվրոպական գեղանկար
- Եվրոպական քանդակ և դեկորատիվ արվեստ
- Հին Հունաստանի և Հռոմի արվեստ
- Իսլամի արվեստ
- Ռոբերտ Լեմանի հավաքածու
- Գրադարաններ
- Միջնադարի արվեստ
- Ժամանակակից արվեստ
- Երաժշտական գործիքներ
- Լուսանկարչություն
Պատկերասրահի հավաքածուից
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ջորջ Բինհեմ «Մորթեղենի վաճառականներ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.charitynavigator.org/ein/131624086
- ↑ Emporis (Firm) Emporis Building Directory — Darmstadt: Emporis GmbH.
- ↑ https://www.lhry.org/remembering-john-taylor-johnston
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||

