Ալֆրեդ Սիսլեյ
Ալֆրեդ Սիսլեյ (ֆրանսերեն՝ Alfred Sisley, հոկտեմբերի 30, 1839[1][2][3][…], former 4th arrondissement of Paris, Փարիզ և Փարիզ[4] - հունվարի 29, 1899[1][2][3][…], cemetery of Moret-sur-Loing, Moret-Loing-et-Orvanne[5][6] և Մորե սյուր Լուեն[4]), ֆրանսիացի գեղանկարիչ-բնանկարիչ, իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։ Կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսլեյը ծնվել է Փարիզում՝ բրիտանացու ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլյամ Սիսլեյը ունեցել է մետաքսի բիզնես, իսկ նրա մայրը՝ Ֆելիցիա Սելը եղել է երաժշտության բնագավառում գիտակ։
1857 թվականին 18 տարեկանում Սիսլեյը ուղեվորվում է Լոնդոն ֆինանսական կարիերա ստեղծելու։ 1861 թվականին վերադառնում է Փարիզ։ 1866 Սիսլեյը սկսում է հարաբերություններ հաստատել Էուջենի Լեսաուցեսի հետ (ֆրանսերեն՝ Eugénie Lesouezec (1834–1898))[8]։
1866 թվականին Սիսլեյի նկարները դրվում են ցուցահանդեսում, բայց դրանից Սիսլեյը ֆինանսական հաջողությունների չի հասնում[9]։
1857 թվականին Ալֆրեդի ծնողները նրան ուղարկում են Լոնդոն։ 1862 թվականին վերադառնում է Փարիզ։ Վերադառնալով Փարիզ՝ նա մտերմանում է Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի, Օգյուստ Ռենուարի և Ֆրեդերիկ Բազիլի հետ, որոնց հետ նա շուտով վայելում է այդ իմպրեսիոնիստների ընկերությունը։ 1866 թվականին Ալֆրեդ Սիսլեյնն ամուսնանում է Մարի Էժենի Լեկուեզեկի հետ և ունենում են 2 երեխա։ Հետագայում Ալֆրեդ Սիսլեյի ընտանեկան դիմանկարն է անում նկարչի ընտանիքի ընկեր Օգյուտ Ռենուարը։
Սիսլեյի ուսանողական տարիներին արած նկարները չեն պահպանվել։ Նրա վաղ շրջանի նկարներն աչքի են ընկնում իրենց թեթևությամբ ու նրբագեղությամբ։
Սիսլեյը մահացել է 1899 թվականի հունվարի 29-ին Ֆոնտենբլո քաղաքին մոտ գտնվող Մորե-սյուր Լուենում կոկորդի քաղցկեղից և ռևմատիզմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգագետինները գարնանը
- Տեսարան Մոնմարտրից
- Առագաստանավերով մրցույթ Հեմփթոն-Կորտեում
Սիսլեյի աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգագետինները գարնանը(1880-1881), Ազգային պատկերասրահ, Լոնդոն
- Առագաստանավերով մրցույթ Հեմփթոն-Կորտեում
- Տեսարան Մոնմարտրից ծաղկած կղզուց (1869)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Alfred Sisley (նիդերլ.)
- 1 2 3 4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 Union List of Artist Names
- 1 2 3 4 5 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Bulletin de la Societe de l'histoire du Protestantisme Francais, Bulletin de la Societe de l'histoire du protestantisme francais (1852), Bulletin de la Société de l'histoire du protestantisme français (ֆր.) — SHPF. — ISSN 1141-054X; 2420-109X
- ↑ Turner 2000, pp. 400–401.
- ↑ [Richard Shone: Sisley. London: Phaidon Press 1999. ISBN 0-7148-3892-6]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Սիսլեյ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 403)։ |
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 29 մահեր
- 1899 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Իմպրեսիոնիստներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Իմպրեսիոնիստ արվեստագետներ
- Քաղցկեղից մահացածներ