Ծովափնյա Ալպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ծովափնյա Ալպեր
Alpes-Maritimes
Դրոշ Զինանշան
Comte de Nice flag.svg
Arms of Nice.svg
Nizza-Côte d'Azur.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
ՎարչկենտրոնՆիս
Ամենաբարձր կետCime du Gélas
Բնակչություն (2006)1 082 465
Խտություն250
Տարածք4 299
Département 06 in France.svg
Սահմանակցում էՎերին Ալպերի Պրովանս, Վար, Պիեմոնտ, Լիգուրիա, Կունեո (նահանգ) և Իմպերիա
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-06
Անվանված էԱլպեր, ծով և Միջերկրական ծով
Կոորդինատներ: 43°50′ հս․ լ. 7°10′ ավ. ե. / 43.833° հս․. լ. 7.167° ավ. ե. / 43.833; 7.167
cg06.fr/conseil-general/fonctionnement/index.html
Ծովափնյա Ալպեր ժամանողներին դիմավորող ցուցանակ։

Ծովափնյա Ալպեր (ֆր․` Alpes-Maritimes Ալպ-Մարիտիմ), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավարևելյան ծայրամասում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Սահմանակից է արևմուտքում` Վար և Վերին Ալպերի Պրովանս դեպարտամենտներին, արևելքում՝ Իտալիային Մոնակոյի իշխանությանը, հարավում՝ Միջերկրական ծովին։ Կենտրոնն է Նիս քաղաքը։ Բնակչության քանակով (1 մլն. 85 հազար) Ֆրանսիայում իններորդն է[1]։

Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 06։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Հռոմի կայսրության ժամանակներում՝ մ.թ.ա. 14 թվականին Օկտավիանոսի որոշմամբ ստեղծվել է Ծովափնյա Ալպեր անունով ռազմական շրջան։ Նույնանուն դեպարտամենտ եղել է 1793-ից 1815 թվականներին, սակայն, մի փոքր այլ սահմաններով, ներկայիս սահմանները ձևավորվել են 1947 թվականին։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1860 թվականին Նիցցան դարձավ Ֆրանսիայի մաս, այն մի փոքրիկ քաղաք էր, դեպարտամենտի բնակչությունը հասնում էր 200 հազարի։ Սակայն բնակչությունն աճում էր արագ և 20-րդ դարի սկզբի 300 հազարից դարձել է մեկ միլիոնից ավելի։ Բնակչության տարիքը բարձր է, որը պայմանավորված է երկրի բնակչության ծովափին մեկուսանալով։
Ներկայումս բնակչությունը կենտրոնացված է Անտիբ, Կանն, Գրաս, Նիս և Մենտոն քաղաքային շրջաններում։

INSEE-ի տվյալներով դեպարտամենտում 2011 թվականին ծնված երեխաների 39.5%-ն ունի արտասահմանում ծնված առնվազն մեկ ծնող։ 15.4%-ը հյուսիսային Աֆրիկայում ծնված հորից է[2]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեպարտամենտի տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներն են՝
  • Նշանավոր թանգարանների մեջ են մտնում՝

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Legal Populations 2009, INSEE. Consulted on 14 July 2012.
  2. Detailed State Statistical data on births in 2011, INSEE, 2012 (Ֆրանսերեն )

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]