Բյոյ (Ծովափնյա Ալպեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինանշան
Blason ville fr Beuil 06.svg

Beuil 2.jpg
Կոորդինատներ: 44°5′42″ հս․ լ. 6°59′15″ ավ. ե. / 44.09500° հս․. լ. 6.98750° ավ. ե. / 44.09500; 6.98750
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 75,65±0 կմ²
Բնակչություն 513 մարդ (2015)[1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 06470
Պաշտոնական կայք beuil.fr
##Բյոյ (Ծովափնյա Ալպեր) (Ֆրանսիա)
Red pog.png

Բյոյ (ֆր.՝ Beuil, մինչև 1860 թվականը՝ Boglioհամայնք Ֆրանսիայում Պրովանս Ալպեր Լազուր ափ շրջանում, Ծովափնյա Ալպեր գավառում, Նիցցա շրջանում, Վանս կանտոնում[2]։ Մինչև 2015 թվականի մարտ ամիսը կոմունան վարչականորեն մտնում էր Գիյոմ կանտոնի կազմի մեջ (Նիցցա շրջան)։

Համայնքի տարածքը՝ 75,65 կմ² է, բնակչությունը՝ 489 մարդ[3][4] (2006), բնակչության աճման միտմամբ՝ 503 մարդ[5] (2012), բնակչության խտությունը՝ 6,6 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյոյ համայնքը վարչականորեն Գիյոմ կանտոնի մասն էր, բայց 2015 թվականի մարտ ամսից սկսած, բարեփոխումների արդյունքում, ենթարկվում է Վանս կանտոնին (Նիցցա շրջան)։ Տեղակայված է Նիցայից 78 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1450 մետր բարձրության վրա, Մերկանտուր ազգային պարկի մոտակայքում։ Վալբերգ և Լե–Լոն հովիտների հետ միասին ձևավորվում է Ծովափնյա Ալպերում ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ հռոմեական ժամանակներում ներկայիս կոմունայի տարածքում հիմնադրվել է Castrum Boliacum ամրոցը, որը ապահովել է այժմյան Նիցցա–Իտալիա ճանապարհի պաշտպանությունը։

Վաղ Միջնադարում Բյոյը եղել է դե Ռոստենների տիրապետության տակ։ 1258 թվականին վերջիններիս միակ դուստրը, Գիլոմա դե Ռոստեն, ամուսնանում է Անդարոն Գրիմալդիի հետ։ Վերջիններս իշխելով Բյոյում՝ շուտով դարձան Պրովանսի ամենահարուստներից մեկը։ Այսպիսով, Ժան Գրիմալդի դե Բյոյը դառնում է Պրովանսի սենեշալը, իսկ նրա հետնորդները բազմիցս զբաղեցնում են Նիցցա կոմսության փոխարքաների պաշտոնը։

Բյոյ դե ամրոցը կործանվել է 1633 թվականին։ Ներկայիս համայնքի տարածքը, ինչպես և Նիցցայի ամբողջ կոմսութունը, 1793—1815 թվականներին, հեղափոխականման և նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանում, Ֆրանսիայի մասն էր կազմում, ապա վերադարձվել է Սարդինիայի թագավորությանը, իսկ 1860 թվականին վերջնականապես անցավ Ֆրանսիային։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին համայնքի բնակչությունը կազմել է՝ 496 մարդ[6], իսկ 2012 թվականին՝ 503 մարդ[5]։

Բնակչության քանակը ըստ տարիների
1962 1968 1975 1982 1990 1999 2004 2006 2009 2011 2012
360 326 320 313 330 334 460 489 496 496 503

Բնակչության քանակի շարժընթացը[3][7]՝

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից 15-64 տարեկան 326 աշխատունակ մարդկանցից 232 -ը եղել են տնտեսապես ակտիվ, 94-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 71,2 %, 1999 թվականին՝ 69,9 %)։ 232 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 223 մարդ (126 տղամարդ և 97 կին), 9-ը մնացել են գործազուրկ (2 տղամարդ և 7 կին)։ 94 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 23-ը աշակերտներն են և ուսանողները, 48-ը՝ թոշակառուներ, և ևս 23-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[8][9].

2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակը 188 էր, որտեղ ապրում էին 363,5 մարդ։ Ընդ որում մեկ հարկատուի եկամուտը միջին թվով կազմում է 16 հազար 838 եվրո[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Recensement de la population 2015 — 2017.
  2. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 14 августа 2015 
  3. 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-04-ին։ Վերցված է 14 августа 2015 
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 14 августа 2015 
  5. 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 14 августа 2015 
  6. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 14 августа 2015 
  7. «Население коммуны Бёй» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 14 августа 2015 года 
  8. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 14 августа 2015  (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  9. «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 14 августа 2015  (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  10. «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 14 августа 2015  Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]