Գրիմալդիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիմալդիների դինաստիայի նշանը

Գրիմալդիներ (ֆր.՝ Famille Grimaldi), չորս ընտանիքներից մեկը (ալբերգո), որոնք, ավելի քան 5 դար, ղեկավարել են Ջենովայի հանրապետությունը: Մնացած երեք ընտանիքները էին Ֆիեսկիները, Դորիաները և Սպինոլաները: 14–րդ դարից Գրիմալդիները մի ճյուղը հաստատվել է Մոնակոյում, որտեղ և իշխում է մինչ օրս: Ներկայումս Մոնակոն իշխում է Գրիմալդիների տոհմից Ալբեր II-ը:

Ճոյւղը սերում է Գրիմալդո Կանելլայից, ով ընտրվել է Ջենովայի կոնսուլ 1162, 1170 և 1184 թվականներին: Նրա հայրը նույնպես եղել է կոնսուլ՝ ընտրված 1133 թվականին: 13-րդ դարի ընթացքում Գրիմալդիները վարել են պապամետ քաղաքականություն, որի համար կնքել են դաշինք Ֆիեսկիների հետ: Այս դաշինքից են սերել Հռոմի 2 պապեր: Ֆիեսկիների հետ մեկտեղ նրանք երկու անգամ վռնդվել են քաղաքից:

15061507 թվականներին Մոնակոն ստիպված է եղել դիմադրել ջենովական 102- օրանոց պաշարմանը: Որպեսզի պաշտպանի իր տարածքները ջենովացիներից, իշխան Լյուսյեն Գրիմալդին սկսել է բանակցել Իսպանիայի հետ: 1523 թվականին Լյուսյենը սպանվել է Դորիաների տոհմից ջենովացիների կողմից, որոնց հետ ուներ արյունակցական կապ[1]: Այդ իսկ պատճառով Տորդեսիլյասի դաշնագիրը 1524 թվականին կնքել է նրա որդին Օնորե I-ը[2]: Տորդեսիլյասի դաշնագրի համաձայն Մոնակոն ճանաչում էր իր վասալական կախումը Իսպանիայից, իսկ Իսպանիան պետք է ապահովեր Մոնակոյի անվտանգությունը[3]:

1528 թվականից հետո Ջենովայի հանրապետությունում եկան ավելի խաղաղ ժամանակներ: Գրիմալդիները շարունակեցին մնալ արիստորկրատիայի բաղկացուցիչ մասը, իսկ ընտանիքի 7 ներկայացուցիչներ ընտրվեցին դոժեր:

  1. Անտոնիո Չեբա Գրիմալդի — 1593—1595
  2. Լազարո Չեբա Գրիմալդի — 1597—1599
  3. Ալեսանդրո Գրիմալդի — 1671—1673
  4. Անտոնիո Չեբա Գրիմալդի II — 1703—1705
  5. Լուկա Գրիմալդի — 1728—1730
  6. Ջամբատիստա Գրիմալդի — 1752—1754
  7. Պիեռֆրանկո Գրիմալդի — 1773—1775

Ներկայումս Գրիմալդիները Մոնակոյի իշխող դինաստիան է, իսկ Գրիմալդիների տոհմից Ալբեր IIՄոնակոյի գործող ղեկավարն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]