Ալբեր II
Ալբեր II (ֆր.՝ Albert II; մարտի 14, 1958[2][3], Prince's Palace of Monaco, Մոնակո), լրիվ անվանումը՝ Ալբեր Ալեքսանդր Լուի Պիեր Գրիմալդի, Մոնակոյի գործող իշխանը: 2005 թվականից ունի Վալենտինուայի դքսի կոչում: Ալբերը Մոնակոյի նախկին իշխան Ռենե III-ի և հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի որդին է: Սերում հանրահայտ Գրիմալդիների տոհմից: Ունի Ձերդ պայծառափայլության (Sérénité) կոչում:
Հոր հիվանդությունից մինչև մահը՝ 2005 թվականի ապրիլի 6-ը եղել է ռեգենտ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերը մանկուց հետաքրքրվել է սպորտով, հատկապես ֆուտբոլով, լողով և ձյուդոյով: Ալբերը 5 անգամ ներկայացրել է Մոնակոն Ձմեռային Օլիմպիական խաղերում: 1985 թվականին դարձել է ՄՕԿ-ի անդամ: 1985 թվականին մասնակցել է «Դաքար ռալլին»՝ տեխնիկական խնդիրների պատճառով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: Ալբերը համարվում է միակ գործող ղեկավարը, ով եղել է հյուսիսային բևեռում (2006 թվականի ապրիլի 16-ին)[4]: Նա ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ և իր խոսքերով ճանաչում կառույցի գերիշխանությունը:
Ալբերը համարվում է Միջազգային Նապոլեոնական համայնքի պատվավոր նախագահը[5]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերը երկար ժամանակ չուներ զուգընկերուհի: Նա ունի երկու ոչ ամուսնական կապի արդյունքում ծնված երեխաներ, որոնք չեն կարող հավակնել գահին:
2010 թվականի հունիսին հայտարարվեց Ալբերի և նրա հարսնացու Շարլեն Ուիթսթոքի նշանադրության մասին, ով նախկին լողորդուհի և ուսուցչուհի էր ՀԱՀ-ում: Հարսանիքը տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 1-ին[6]: 2011 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցավ քաղաքացիական պսակադրության կարգը, իսկ հուլիսի 2-ին՝ պաշտոնական արարողությունը[7][8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://constitutioncenter.org/blog/monacos-twin-constitutional-succession-situation/
- ↑ 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132814412 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ История Монако
- ↑ International Napoleonic Society(անգլ.)
- ↑ Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР
- ↑ Князь и княгиня Монако обвенчались
- ↑ Князь Монако обвенчался с Шарлин Уиттсток
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||