Ռենե III (Մոնակոյի իշխան)
| Ռենե III ֆրանսերեն՝ Rainier III | |
| Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Ստոու և Հատեմեր |
|---|---|
| Մասնագիտություն՝ | միապետ, քաղաքական գործիչ և ազնվական |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ծննդյան օր | մայիսի 31, 1923[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոնակո |
| Վախճանի օր | ապրիլի 6, 2005[1][2][3][…] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոնակո |
| Թաղված | Սուրբ Նիկոլասի մայր տաճար |
| Դինաստիա | Գրիմալդիներ |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Rainier Louis Henri Maxence Bertrand Grimaldi |
| Հայր | Prince Pierre de Polignac? |
| Մայր | Princess Charlotte, Duchess of Valentinois? |
| Ամուսին | Գրեյս Քելլի |
| Զավակներ | Հանովերի արքայադուստր Կարոլինա[2], Ալբեր II[2] և Սթեֆանի[2] |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ռենե III ( ֆրանսերեն՝ Rainier III, մայիսի 31, 1923[1][2][3][…], Մոնակո - ապրիլի 6, 2005[1][2][3][…], Մոնակո) լրիվ անունը` Ռենե Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի, Մոնակոյի 13-րդ իշխանն է Գրիմալդի տոհմից։ Կառավարել է 1949-2005-ական թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1923 թվականի մայիսի 31-ին, մկրտության ժամանակ նրան անվանել են Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի։ Ծնողները` Շառլոտա Մոնակեցի, Վալենտինուայի դքսուհին և արքայազն Պիեր դե Պոլինյակ։ Դքսության ապագա կառավարիչը կրթությունը ստացել է Մեծ Բիտանիայում, Շվեյցարիայում ( Institut Le Rosey մասնավոր դպրոց) և Ֆրանսիայում, որտեղ ավարտել է «Սյանս Պոն»` Քաղաքագիտական գիտությունների բարձրագույն դպրոց Փարիզում։
1944 թվականին իշխան Ռենեն ծառայության է անցել ֆրանսիական բանակում, և Էլզասում մասնակցել է նացիստական Գերմանիայի դեմ ռազմական արշավին։
Թագավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանական գահը ստանձնել է, երբ 1949 թվականի մայիսի 9-ին վախճանվել է պապը` Լուի 2-րդ իշխանը։ Պաշտոնապես տիտղոսի ժառանգը Ռենեի մայրն էր, իշխաուհի Շառլոտան, բայց նա որդու օգտին հրաժարվել է գահից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին իշխան Ռենեն ամուսնացել է հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի հետ։ 1982 թվականին իշխանի կինը մահացել է ավտովթարի հետևանքով։
Իշխան Ռենեն մինչև մահը չի ամուսնացել և 2005 թվականին թաղվել է կնոջ կողքին։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինները երեք երեխաներ են ունեցել. 1957 թվականին ծնված արքայադուստր Կարոլինան, թագաժառանգ Ալբերը (1958) և արքայադուստր Ստեֆանիան (1965)։
1982 թվականին ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվող արքայադուստր Ստեֆանիան ծանր վնասվածքներ է ստացել։
Թագաժառանգ Ալբեր 2-րդը նախկինում համարվում էր Եվրոպայի ամենացանկալի փեսացուն։ 2005 թվականի մարտի 31-ին, հոր հիվանդությամբ պայմանավորած ռեգենտի ֆունկցիան իրականացրել է Ալբեր 2-րդը, իսկ ապրիլի 6-ին, Ռենե 3-րդի մահից հետո նա դարձել է կառավարող իշխան։ 2011 թվականի հուլիսի 1-ին Ալբերը ամուսնացել է Շարլեն Լինետ Ուիթստոկի հետ[7]։
Ներդրումը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխան Ռենե 3-րդը հայտնի ֆիլատելիստ էր։ Իր կառավարման տարիներին նա տարբեր մեթոդներով ներգրավված էր նկարների ստեղծման և Մոնակոյում ֆիլատելիաների վերջնական թողարկման աշխատանքի մեջ։ 1948 թվականից սկսած Մոնակոյում ֆիլատելիստական թողարկումների քանակը զգալիորեն աճել է։ Իշխանը համարվում է այն հայտարարության հեղինակը, որ փոստային նամականիշները «երկրի լավագույն դեսպանն են»[8]։ Ռենե 3-րդի ֆիլատելիստական հավաքածուն Մոնակոյի դրամի և նամականիշների թանգարանի հիմնքն է հանդիսացել[9]։
1996 թվականին իշխանին շնորհվել է ֆիլատելի կատալոգների, ալբոմների և ամսագրերի հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի մրցանակ (ASKAT) «Գրան պրի 1996»։ 1997 թվականի նոյեմբերից նա հանդիսանում է Եվրոպական Ֆիլատելիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Այս տիտղոսը նա ստացել է Մոնակոյում անցկացվող միջազգային ֆիլատե ցուցահանդեսի ժամանակ[10][11]։
1999 թվականի փետրվարին արքայազնի հովանու ներքո ձևավորվել է «Մոնտե Կառլո ակումբը»` համաշխարհային ֆիլատելիական էլիտար ակումբ է, որն ունի ավելի քան հարյուր անդամ[12]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենե 3-րդի դիմանկարը բազմիցս հայտնվել է Մոնակոյի նամականիշների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté — Monaco. — Iss. 5017. — ISSN 1010-8742
- ↑ https://cloud.gouv.mc/webweb/Annuoff.nsf/(ListCh)/B7433860E52C08F9C12567C20033DFD7!OpenDocument
- ↑ 2011-07-01. «Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР». Лента новостей. BBC Russian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
{{cite web}}:|author1=has numeric name (օգնություն) - ↑ «Prince Rainier's impressive collection». Famous collectors (անգլերեն). Stamp Magazine; MyHobbyStore Ltd. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Museum of Stamps and Coins». Museums & Attractions. Things To Do (անգլերեն). Visit Monaco; Monaco Official Site. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Филарама // Филателия. — 2002. — № 12. — С. 44.
- ↑ «1997». History (անգլերեն). Académie Européenne de Philatélie — Информация на официальном сайте Европейской академии филателии. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ См. заметку об одном из мероприятий клуба на сайте «AskPhil»: «What an Exhibit!». Club of Monaco Exhibit Table of Contents (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago[en]. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Princely House of Monaco
- Official website of the funerals(չաշխատող հղում)
- Prominent People — Rainier III Արխիվացված 2007-12-06 Wayback Machine
- Prince Rainier III of Monaco — Daily Telegraph obituary
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե III (Մոնակոյի իշխան)» հոդվածին։ |
| ||||||||||||||||