Շերլին (Մոնակոյի իշխանուհի)
Շերլին ֆր.՝ SAS la princesse Charlène de Monaco | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1978[1][2][3][…] (43 տարեկան) |
Ծննդավայր | Բուլավայո, Զիմբաբվե[4][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | լողորդ, մոդել և թագավորական կոնսորտ |
Ամուսին | Ալբեր II[2] |
Զբաղեցրած պաշտոններ | թագավորական կոնսորտ[2] |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Կառլոսի շքանշան Order of the Star of Italy? և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ |
Երեխաներ | Princess Gabriella, Countess of Carladès?[5] և Jacques, Hereditary Prince of Monaco?[5] |
Ստորագրություն![]() | |
Charlene, Princess of Monaco Վիքիպահեստում |
Շերլին, Մոնակոյի իշխանուհի (հունվարի 25, 1978[1][2][3][…], Բուլավայո, Զիմբաբվե[4][2]), ամուսինը Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է: Պրոֆեսիոնալ լողորդուհի է, մասնակցել է օլիմպիական խաղերի, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մրցումներին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շերլին Ուիթսթոքը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին ռոդեզիական Բուլևեո քաղաքում՝ Եվրոպայից ներգաղթածների ընտանիքում: Նրա ծնողներն են Մայքլ Քեննեթ Ուիթսթոնը և Լինեթ Համբերսթոունը: Հայրը՝ Մայքլը, եղել է վաճառքի գծով մենեջեր հաշվողական տեխնիկա մատակարարող ընկերությունում, իսկ մայրը՝ Լինեթը, նախկին ջրասուզորդուհի և լողի մարզիչ է: Շերլինը ընտանիքի ավագ դուստրն է, ունի երկու եղբայր՝ Հարրեթը և Շոնը:
Մանկության տարիներին Շերլինը մոր հսկողությամբ զբաղվում էր լողով: 18 տարեկանում դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լողի չեմպիոն: Չորս տարի անց ազգային հավաքականի կազմում մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին՝ 4×100 մ էստաֆետայում: Նրա թիմը գրավել է հինգերորդ տեղը:
Շերլինը զբաղվում է բարեգործությամբ և մասնակցություն է ունենում տարբեր սպորտային հանձնաժողովներում[6]:
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լողի չեմպիոն[7]:
2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին որպես լողորդուհի ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետութունը, որտեղ 4×100 մ էստաֆետայում գրավել է հինգերորդ տեղը:
2002 թվականին լողի աշխարհի գավաթի խաղերում նվաճել է երեք ոսկե մեդալ (50 մ և 100 մ, 4×100 մ) և արծաթե մեդալ Մանչեստրում կայացած Ընկերական խաղերի ժամանակ:
Պլանավորել էր մասնակցել Չինաստանի՝ 2008 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին, սակայն ուսի վնասվածքի պատճառով թողել է սպորտը[8]:
2006 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունից (այստեղ Շերլինը դպրոցում ուսուցչուհի էր աշխատում) տեղափոխվեց Մոնակոյի թագավորություն[9]:
2011 թվականից հանդիսանում է Հատուկ Օլիմպիադայի դեսպան[10]:
Ծանոթություն իշխան Ալբերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարլոթը իշխան Ալբերի հետ ծանոթացել է 2000 թվականին՝ լողի մրցումների ժամանակ:
Երկրորդ անգամ սպորտսմենուհին և Ալբերը հանդիպել են 2006 թվականի Թուրինի մրցումներին:
2011 թվականի ապրիլի 29-ին նրանք միասին ներկայացան Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսին՝ Ուեստմինստերյան աբբայությունում: Դա դարձավ նրանց ոչ պաշտոնական հարաբերությունների վերջնական ակորդը:
2011 թվականի հունիսի 23-ին նշանադրվեցին[11][12], իսկ նույն թվականի հունիսին տեղի ունեցավ նրանց ամուսնության քաղաքացիական արարողակարգը[13]: Նորապսակների պսակադրությունը տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 2-ին[14][15]:
Լրագրողները նշում են, որ Շերլինը նման է Ալբերի մորը՝ Հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիին, ով 1982 թվականին մահացել էր ավոտվթարի հետևանքով[16]:
2014 թվականի մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ իշխանուհի Շերլինը սպասում է առաջնեկին[17], իսկ հունիսի 3-ին՝ որ զույգը երկվորյակի է սպասում[18]:
Իշխանուհին ծննդաբերեց 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ կեսարյան հատման միջոցով: Երեխաներին անվանեցին Ժակ և Գաբրիելլա[19][20]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Կարլի Մեծ խաչ շքանշան[21]
- Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների Մեծ խաչ շքանշան[22]
- Իտալիայի աստղերի Սուրբ խաչ շքանշան[23]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը Մայքլ Քեննեթ Ուիթսթոքն է (ծնվել է 1946 թվականին), զբաղվում է համակարգչային բիզնեսով, եղել է վաճառքի գծով մենեջեր հաշվողական տեխնիկա մատակարարող ընկերությունում:
- Մայրը Լինեթ (Համբերսթոուն) Ուիթսթոքն է (ծնվել է 1959 թվականին), եղել է լողի մարզիչ և ջրասուզորդների հրահանգիչ:
- Շերլինն ընտանիքի ավագ զավակն է, ունի իրենից փոքր երկու եղբայր՝ Հարեթթը և Շոնը[24][25]:
- Ամուսինը Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է:
- Որդին Ժակ-Օնորե-Ռենիեն է՝ Մոնակոյի իշխանության գահի ժառանգորդ, մարկիզ դը Բոն:
- Դուստրը Գաբրիելլա- Թերեզա-Մարիան է՝ Մոնակոյի արքայադուստր, կոմսուհի դը Քարլադեզը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 H.S.H. Princess Charlene: Biography
- ↑ 3,0 3,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=wittstockc
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1016682549 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Шарлен Уиттсток
- ↑ Невеста князя Монако Шарлен Уиттсток
- ↑ Невеста князя Монако
- ↑ Невеста князя Монако Уиттсток
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2011
- ↑ Князь Монако обручился
- ↑ Князь Монако обручился с Уиттсток
- ↑ Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР
- ↑ Князь и княгиня Монако обвенчались
- ↑ Князь Монако обвенчался с Шарлен Уиттсток
- ↑ Невеста князя
- ↑ Princess Charlene of Monaco Pregnant with First Child with Prince Albert
- ↑ Княгиня Монако Шарлен беременна двойней | StarHit.ru
- ↑ «Naissances Princières» (ֆրանսերեն)։ Palais Princier de Monaco։ Վերցված է 2014-12-10
- ↑ «Княгиня Монако Шарлен родила мальчика и девочку»։ ТАСС։ Վերցված է 2014-12-10
- ↑ Ordonnance Souveraine n° 4.038 du 17 novembre 2012 portant élévation dans l’Ordre de Saint-Charles (ֆր.)
- ↑ Le couple princier est arrivé en Pologne (ֆր.)
- ↑ Cavaliere di Gran Croce dell’Ordine della Stella d’Italia Sig.ra Charlene Lynette Wittstock (իտալ.)
- ↑ Человек недели: Шарлен Уиттсток
- ↑ Будущая принцесса Монако Шарлен Уиттсток