Ձմեռային օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական օղակներ

Ձմեռային օլիմպիական խաղեր, խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ։ Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ։ 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։ Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին՝ երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները։ 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»։ 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ՝ «Հյուսիսային Խաղեր»։ Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից։ Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»։ Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով։

Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի բոբսլեյի թիմը Թուրինի Ձմեռային Օլիմպիակն խաղերին
Ֆինլանդիա - Ռուսաստան հոքեյի թիմերի հանդիպումը Թուրինի խաղերին
ԱՄՆ գեղասահողներ Քեյդի Դենին և Ջերեմի Բարեթը Վանկուվերում
Ջոնի Սփիլայն, Թոդ Լոդվիք (ԱՄՆ) Դահուկային մրցավազք
Ռոբի Դիքսոն (Կանադա), Լեռնադահուկային մրցում
Մարզաձև Պատկեր Կարգապահություն Միջոցառման սկիզբը
Դահուկասահք
Լեռնադահուկային սպորտ 1936
Դահուկային մրցավազք 1924
Թռիչք թտրամպլինից 1924
Դահուկային երկրամարտ 1924
Դահուկապար (Ֆրիսթայլ) 1992
Սնոուբորդինգ 1998
Բիաթլոն
Բիաթլոն 1960
Չմուշկային սպորտ
Գեղասահք 1908/1924
Չմուշկավազք 1924
Շորթ թրեկ 1992
Բոբսլեյ
Բոբսլեյ 1924
Սկելետոն 1928/48/2002
Սահնակային սպորտ
Սահնակային սպորտ 1964
Տափօղակով հոկեյ
Տափօղակով հոկեյ 1920/1924
Կյոռլինգ
Կյոռլինգ 1924/1998

Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակից երկրներ Մարզիկներ Մարզաձը Կարգապահություն
I 1924 Շամոնի, Ֆրանսիա 16 280 4 14
II 1928 Սանկտ Մորից, Շվեյցարիա 25 464 4 14
III 1932 Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 17 252 4 14
IV 1936 Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա . 28 646 4 17
-- 1940 Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա
-- 1944 Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա
V 1948 Սանկտ Մորից, Շվեյցարիա 28 669 4 22
VI 1952 Օսլո, Նորվեգիա 30 694 4 22
VII 1956 Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա 32 821 4 24
VIII 1960 Սքվո-Վելլի, ԱՄՆ 30 665 4 27
IX 1964 Ինսբրուգ, Ավստրիա 36 1091 6 34
X 1968 Գրենոբլ, Ֆրանսիա 37 1158 6 35
XI 1972 Սապպորո, Ճապոնիա 35 1006 6 35
XII 1976 Ինսբրուգ, Ավստրիա 37 1123 6 37
XIII 1980 Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 37 1072 6 38
XIV 1984 Սարաևո, Հարավսլավիա 49 1272 6 39
XV 1988 Կալգարի, Կանադա 57 1423 6 46
XVI 1992 Ալբերվիլ, Ֆրանսիա 64 1801 6 57
XVII 1994 Լիլլեհամմեր, Նորվեգիա 67 1739 6 61
XVIII 1998 Նագանո, Ճապոնիա 72 2302 7 68
XIX 2002 Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ 77 2399 7 78
XX 2006 Թուրին, Իտալիա 80 2508 7 84
XXI 2010 Վանկուվեր, Կանադա 82 2766 7 86
XXII 2014 Սոչի, Ռուսաստանի Դաշնություն
XXI 2018 Պչենչհան, Կորեայի Հանրապետություն

___

Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակացույցն՝ ըստ երկրների