Ջենովայի հանրապետություն
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ջենովա | |||
Լեզու | Լիգուրերեն, Լատիներեն, Իտալերեն | |||
Կրոն | Կաթոլիկ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն |
Ջենովայի հանրապետություն (լիգ.՝ Repúbrica de Zêna /re'pybrika 'de 'ze:na/, լատիներեն. Res Publica Ianuensis, իտալ.՝ Repubblica di Genova), անկախ պետություն, որը գոյատևել է 1005-1797 թվականները Իտալիայի հյուսիս արևմուտքի Լիգուրիա ափին, 1347 թվականից 1768 թվականները նրա կազմի մեջ է մտել Կորսիկան և բազմաթիվ այլ տարածներ Միջերկրական ծովում։ 16-րդ դարի վերջին եղել է Իսպանական կայսրությունից կախման մեջ։
Պետությունը կազմավորվեց, երբ Ջենովան դարձավ ինքնիշխան համայնք միջնադարյան Իտալիայի կազմում և փլուզվեց, երբ այն նվաճեց Ֆրանսիայի առաջին հանրապետությունը Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ և փոխարինվեց Լիգուրիայի հանրապետությունով։ Կորսիկան բաժանվեց 1768 թվականի Վերսալի պայմանագրով։ Լիգուրիայի հանրապետությունը բռնակցվեց Առաջին ֆրանսիական կայսրությանը 1805 թվականին և Նապոլեոնի պարտությունից հետո 1815 թվականին կցվեց Սարդինիայի թագավորությանը։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1100 թվականը Ջենովան Իտալիայի բազմաթիվ քաղաք պետություններից մեկն էր։ Պայմանականորեն Սրբազան Հռոմի կայսրը նշանակում էր Ջենովայի եպիսկոպոսին որպես քաղաքի նախագահ, սակայն իրական իշանությունը տրված էր քաղաքի խորհրդին, որի անդամները ընտրվում էին քաղաքային ժողովներում։ Ջենովան նաև համարվում էր այսպես կոչված ծովային հանրապետություններից մեկը, որոնցից էին Վենետիկը, Պիզան և Ամալֆին, և զբաղվում էին առևտրով, նավաշինարարությամբ բանկային ծառայություններ էին մատուցում Միջերկրական ծովի հզոր նավատորմերին։ Ներկայումս Ջենովայի տարածքները տարածվում են Լիգուրիան, Պիեմոնտը, Սարդինիան, Կորսիկան, Նիսը, ինչպես նաև մասամբ վերահսկում էր Տիրենյան ծովը։ Խաչակրաց արշավանքներում Ջենովայի մասնակցությունից հետո Ջենովան գաղութներ հիմնեց Մերձավոր Արևելքում, Էգեյան ծովում, Սիցիլիայում և Հյուսիսային Աֆրիկայում։
Խաչակրաց պետությունների անկումից հետո Ջենովան դաշնություն կնքեց Բյուզանդիայի հետ։ Քանի որ Վենետիկի հարաբերությունները Բյուզանդական կայսրության հետ խզվեցին Խաչակրաց չորրորդ արշավանքի հետևանքով, Ջենովայի համար հնարավորություն բացվեց առավելություն ստանալ Սև ծովում և Ղրիմում։ Ներքին խռովությունները հանրապետության հզոր ընտանիքների միջև, ինչպիսիք էին Գրիմալդիներ, Ֆիեսկիներ, Դորիաները, Սպինոլաները և այլք, վատ անդրադարձան հանրապետության վրա, սակայն երկրի վիճակը կոյուն էր պահում բիզնես միջավայրը։ 1218–1220 թվականներին Ջենովա ժամանեց Ռամբերտինո Բուվալելլին, ով հավանաբար քաղաք բերեց Օկսիտանյան գրականությունը, ինչը ոգեշնչեց այնպիսի տրուբադուրների, ինչպիսիք էին Ժակմե Գրիլսը, Լանֆրան Ցիգալան և Բոնիֆացի Կալվոն։ Գենովան քաղաքապես վերընթաց ապրեց Պիզայի հանրապետության նավատորմի դեմ 1284 թվականին Մելորիայի ճակատամարտում տարած հաղթանակի արդյունքում, որից ոգեշնչված նրանք հաղթանակի հասան Վենետիկի նկատմամբ Կուրզոլայի ճակատամարտում 1298 թվականին։
Այնուամենայնիվ ծաղկումը երկար չտևեց։ Սև մահը ներմուծվեց Եվրոպա 1347 թվականին ջենովական առևտրային կետ Կաֆֆայից (Թեադոսիա Ղրիմ)։ Դրան հաջորդեց տնտեսության և բնակչության անկում։ Ջենովան ընդունեց կառավարման վենետիկյան մոդելը, համաձայն որի պետության գլուխ էր դոժը։ Վենետիկի հետ պատերազմները շարունակվեցին և Կիոջիայի պատերազմում (1378–1381) Ջենովային գրեթե հաջողվել էր վերջնական հաղթանակի հասնել Վենետիկի նկատմամբ, սակայն պատերազմի ընթացքը փոխվեց և Վենետիկին հաջողվեց վերականգնել վաղեմի դիրքերը Ադրիատիկ ծովում։ 1390 թվականին Ջենովան կազմակերպեց խաչակրաց արշավանք Բերբերյան ծովահենների դեմ և ՖՐանսիայի օգնությամբ պաշարեց Մահդիան։ Չնայած 15-րդ դարում Ջենովայի մասին քիչ բան է հայտնի, համարվում է որ այն խաղաղ չի անցել Ջենովայի համար։ 1394-1409 թվականների ֆրանսիացիների հզորացումից հետո Ջենովան ղեկավարեցին Միլանից Վիսկոնտիները։ Ջենովան կորցրեց Սարդինիան Արագոնին, Կորսիկան ապստամբեց, իսկ հանրապետության Մերձավոր արևելքի, Արևելյան Եվրոպայի և Փոքր Ասիայի գաղութները անցան Օսմանյան կայսրությանը։
1528 թվականին Անդրեա Դորիայի ջանքերով Ջենովան ընդունեց նոր սահմանադրություն, համաձայն որի Ջենովան դարձավ Իսպանական կայսրության կախյալ պետություն։ Տնտեսությունը սկսեց արագորեն աճել և Գենովայի ազնվական ընտանիքները կուտակեց մեծ հարստություն։ Համաձայն Ֆելիպե Ֆերնանդե Արմեստոյի և այլոց, Ջենովայի փորձը հսկայական դեր ունեցավ Նոր երկրի հայտնագործման գործում[1]։ Քրիստափոր Կոլումբոսը բնիկ Ջենովայից էր և իր հայտնագործման տասներորդ մասը վճարեց Ջենովայի Սուրբ Գևորգ բանկին որպես հարկ։
16-րդ դարում Ջենովան հասավ իր զարգացման գագաթնակետին։ Քաղաք ժամանեցին մեծ թվով արվեստագետներ, այդ թվում Ռուբենսը, Կարավաջոն և Անտոնիս վան Դեյքը։ Ճարտարապետ Գալեացո Ալասսին (1512–1572) նախագծեց քաղաքի մեծ թվով պալատներ, նրան հաջորդեց Բարտոլոմեո Բիանկոն (1590–1657), ով նախագծեց Ջենովայի համալսարանը։ Բարոկկո և Ռոկոկո ոճի շատ նկարիչներ բնակություն հաստատեցին այլ քաղաքներում, իսկ շատ տեղացի նկարիչներ դարձան հանրաճանաչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Before Columbus: Exploration and Colonization from the Mediterranean to the Atlantic, 1229-1492.