Ջենովայի համալսարան
Ջենովայի համալսարան իտալ.՝ Università degli Studi di Genova | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | Genuense Athenaeum |
Հիմնադրված է | 1481 |
Ռեկտոր | Պաոլո Կոմանդուչի |
Ուսանողներ | 36.728 (2008/2009)[1] |
Անդամակցություն | ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Netval Research Universities Network?[5] և Coalition for Advancing Research Assessment?[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Կայք | www.unige.it (իտալ.)] |
![]() |
Ջենովայի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Genova), Ջենովայում տեղակայված Իտալիայի խոշորագույն համալսարաններից մեկը։ Գտնվում է Լիգուրիա շրջանում, հիմնադրվել է 1481 թվականին։ 2009 թվականին տվյալների համաձայն՝ համալսարանում սովորել են 36 728 ուսանող, աշխատել են 1 800 դասախոսներ և գիտաշխատողներ, ինչպես նաև 1 580 վարչական աշխատողներ[7][8]։
Ջենովայի համալսարանը իտալական համալսարանների միջև ARWU-ի վարկանիշով զբաղեցնում է 13-րդ հորիզանականը[9], QS-ի վարկանիշով՝ 18-րդ հորիզանականը[10], և THE-ի վարկանիշով՝ 18-րդ հորիզանականը[11]։
Համալսարանի տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջենովայի համալսարանը բաժանված է մի քանի ինքնուրույն կամպուսների, որոնք գտնվում են շրջանի տարբեր քաղաքներում։ Համալսարանի հիմնական շինության շենքերը (Via Balbi, 5) նախագծել և կառուցել է ճարտարապետ Բարտոլոմեո Բիանկոն 1640 թվականին, Valletta Puggia-ում քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների համար նոր համալիրներ կառուցվել են 1980-1990 թվականներին։ Տնտեսագիտության ֆակուլտետը գտնվում է 1996 թվականին վերանորոգված նավահանգստում։ Համալսարանի բուսաբանական այգին՝ Orto Botanico dell’Università di Genova-ն, քաղաքի կենտրոնում զբաղեցնում է մեկ հեկտար է` համալսարանի հիմնական շենքի կողքին[12]։
Ջենովայի համալսարանն ունի նաև մի շարք տարածաշրջանային ուսումնական հաստատություններ Սավոնա, Իմպերիա, Սանտա Մարգերիտա Լիգուրե, Վենտիմիլիա և Սպեցիա քաղաքներում[13][13]։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջենովայի համալսարանը բաղկացած է տասնմեկ ֆակուլտետներից, որոնք են՝
- Ճարտարապետության ֆակուլտետ
- Արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետ
- Տնտեսության ֆակուլտետ
- Մանկավարժության ֆակուլտետներ
- Ինժեներական ֆակուլտետ
- Օտար լեզուների և գրականության ֆակուլտետ
- Իրավունքի ֆակուլտետ
- Մաթեմատիկական, ֆիզիկական և բնական գիտությունների ֆակուլտետ
- Բժշկության և վիրաբուժության ֆակուլտետ
- Դեղագործության ֆակուլտետ
- Քաղաքական և հասարակական գիտությունների ֆակուլտետ
Ջենովայի համալսարանը նաև ներառում է 53 գիտական բաժիններ և բաժին, որը զբաղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Qualità e conti, l´università trova un tesoretto Archived 2009-08-05 at the Wayback Machine. La Repubblica.it
- ↑ https://orcid.org/members/001G000001qlQMBIA2-universita-degli-studi-di-genova
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ «University of Genoa»։ Times Higher Education (THE) (անգլերեն)։ 2019-09-09։ Վերցված է 2019-12-01
- ↑ «University of Genoa»։ Top Universities (անգլերեն)։ 2015-07-16։ Վերցված է 2019-12-01
- ↑ «ARWU World University Rankings 2019 | Academic Ranking of World Universities 2019 | Top 1000 universities | Shanghai Ranking - 2019»։ www.shanghairanking.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին։ Վերցված է 2019-12-01
- ↑ «QS World University Rankings 2020»։ Top Universities (անգլերեն)։ 2019-06-05։ Վերցված է 2019-12-01
- ↑ «World University Rankings»։ Times Higher Education (THE) (անգլերեն)։ 2019-08-20։ Վերցված է 2019-12-01
- ↑ «http://academic.research.microsoft.com/RankList?entitytype=7&topdomai…»։ archive.is։ 2016-03-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է 2019-12-01
- ↑ 13,0 13,1 «Microsoft Academic»։ academic.microsoft.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-09-ին։ Վերցված է 2019-12-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official University of Genoa website (անգլ.) (իտալ.) (իսպ.)
- Profile of University of Genoa on the Times Higher Education website
|