Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր Ասիան և խաչակիրների պետության տարածքները 1140 թ.-ին
Խաչակիրների պետություններ , խաչակրաց արշավանքների ժամանակ եվրոպացիների հիմնած պետություններն Արևելքում։ 1098 թվականին հիմնվել են Եդեսիայի կոմսությունը և Անտիոքի դքսությունը , 1099 թվականին՝ Երուսաղեմի թագավորությունը , 1109 թվականին՝ Տրիպոլիի կոմսությունը , 1192 թվականին՝ Կիպրոսի Լուսինյան թագավորությունը ։ Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը և Տրիպոլիի կոմսությունը անվանական կախման մեջ էին Երուսաղեմի թագավորությունից։ Խաչակիրների պետություններում ընդօրինակվել է Արևմտյան Եվրոպայում , հատկապես Ֆրանսիայում տիրող ֆեոդալական համակարգը։
Իսլամադավան երկրների ճնշման և ներքին հակասությունների հետևանքով խաչակիրների պետությունները կործանվել են։ 1144 թվականին Մոսուլի ամիրան գրավել է Եդեսիան , 1187 թվականին Եգիպտոսի սուլթան Սալահեդդինը ՝ Երուսաղեմը։ Մամլուքները 1268 թվականին կործանել են Անտիոքի դքսությունը, 1289 թվականին՝ Տրիպոլիի կոմսությունը։ 1489 թվականին Կիպրոսի թագավորությունը միացվել է Վենետիկի հանրապետությանը ։ Խաչակիրների պետությունների հասարակական և տնտեսական կյանքի ուսումնասիրության կարևոր աղբյուրներ են «Անտիոքի ասիզները» և «Երուսաղեմի ասիզները» ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 16 )։