Jump to content

Մոսուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոսուլ
արաբ․՝ الموصل‎ al-Mawṣil‎‎
Տիգրիս գետը և կամուրջ Մոսուլում
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքՆինվեի մարզ
Հիմնադրված էVI դար թ.
Առաջին հիշատակում700
Մակերես180 կմ²
ԲԾՄ223 մետր
Բնակչություն1.800.000 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ60 և 40
Մոսուլ (Իրաք)##
Մոսուլ (Իրաք)

Մոսուլ, (արաբ․՝ الموصل‎‎ al-Mawṣil, el-Mōṣul ասորերեն՝ ܢܝܢܘܐ Nînwe քրդ.՝ Mûsil/Nînewe թուրքմ.՝ Musul), քաղաք Իրաքի հյուսիսում, Տիգրիս գետի աջ ափին, Բաղդատից 400 կմ հյուսիս-արևմուտք, Նայնավա մուհաֆազի վարչական կենտրոնը[1]։

Բնակչության մեծամասնությունն արաբներ են։ Բաղդատից հետո Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Ունի երկաթուղային կայարան, ավտոճանապարհների հանգույց է։ Կան տեքստիլ, սննդի, կաշվի, կոշիկի, մետաղամշակման արդյունաբերություն, ցեմենտի և ասֆալտի գործարաններ, ցորենի, մրգերի, անասունների առևտուր։ Մոսուլում է գտնվում Մոսուլի համալսարանը՝ Իրաքի և Միջին Արևելքի ամենամեծ կրթական և հետազոտական կենտրոններից մեկը։ Մոսուլի շրջակայքում արդյունահանվում է նավթ (Այն-Զալա )։

Մոսուլը հիմնադրվել է 6-րդ դար, ավերված Նինվեի մոտ։ Միջնադարյան քաղաքի տարածքում, որ շրջափակված է քարաշեն պարսպով (12-րդ դար, ավերվել է 1743 թվականին), պահպանվել են Նուր ադ Դինի մեծ մզկիթը (կամ Ջամի ալ Քաբիր, 1170-1172 թթ.) և մինարեթը (12-րդ դար), Կարա-Սարայ պալատի (13-րդ դար) ավերակները, 13-րդ դ․ դամբարաններ, քրիստոնեական տաճարներ (10-րդ դ․, 13-րդ դ․)։

2015 թվականի փետրվարին Իսլամական պետության գրոհայիններն ահաբեկչական ակտ իրականացրին Մոսուլի թանգարանում՝ ոչնչացնելով 3000 տարվա հնության ասորական հուշարձաններ[2]։ Ավելի վաղ նրանք ավերել էին Մոսուլի գրադարանը՝ ոչնչացնելով հին և բացառիկ հրատարակություններ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսուլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 39