Տրիպոլիի կոմսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Comitatus Tripolitanus
Տրիպոլիի կոմսություն
 Ֆաթիմյան խալիֆայություն 1102 - 1289 Մամլուքների սուլթանություն 
Armoiries Tripoli.svg
Քարտեզ

Map Crusader states 1135-hy.svg
(Մերձավոր Արևելքը 1135 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տորտոսա (1102-1109)
Տրիպոլի (1109-1289)
Լեզու Լատիներեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, արաբերեն
Կրոն քրիստոնեություն, մահմեդականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Կոմս
Պատմություն
- 1102 Կազմավորումը
- 1137 Մոնֆերանի կորուստը
- 1111 Շայզարի ճակատամարտ
- 1119 Հաբի ճակատամարտ
- 1125 Ազազի ճակատամարտ
- 1170 խոշոր երկրաշարժ

Տրիպոլիի կոմսությունը (1109–1289) եղել է խաչակրաց պետություններից վերջինը[1]: Այն հիմնադրվել է Լևանտում և ընդգրկում է ներկայիս Տրիպոլիի շրջանը, հյուսիսային Լիբանանը և արևմտյան Սիրիայի հատվածները, որն աջակցում էր քրիստոնյա, դրուզ և մահմեդական տեղաբնիկ ժողովուրդներին[1][2]: Երբ խաչակիրները (քրիստոնյաներ, մեծամասամբ ֆրանկական ուժեր), 1109 թվականին գրավեցին այդ շրջանը, Բերտրան Թուլուզցին դարձավ առաջին Տրիպոլիի կոմս: Նա Բալդուին I Երուսաղեմցու վասալն էր: Այդ ժամանակից սկսած, կոմսության կառավարումը ժառանգության սկզբունքով խստորեն չէր որոշվում, այլ գործոններով, որոնցից էր ռազմական հզորությունը (արտաքին և քաղաքացիական պատերազմ), շնորհալիությունը և հաղթահարելու ունակությունը: 1289 թվականին Տրիպոլիի կոսմությունը ընկավ Կահիրեի մահմեդական մամլուքների սուլթան Կալաունի ձեռքով: Կոմսությունը ձուլլվեց Մամլուքական Եգիպտոսին[1]:

Քրիստոնյա ուժերի կողմից գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Տրիպոլիի պաշարում 

Ռայմունդ IV Թուլուզցին ամենահարուստ և ազդեցիկ խաչակիր արքայազններից մեկն էր[3]: Նույնիսկ, Առաջին խաչակրաց արշավանքից հետո, նրան չհաջողվեց ապահովել որոշ հողատարածքներ Մերձավոր Արևելքում: Մինչդեռ, Եդեսիայի կոմսությունը, Երուսաղեմի թագավորությունը և Անտիոքի դքսությունը հաստատվել էին[4]: Տրիպոլիի կոմսությունը կորևոր ռազմավարական նշանակետ էր, քանի որ այն սահմանակից էր ֆրանսիացիներին հարավում և նորմաններին հյուսիսում: Այն բերրի և լավ բնակեցված տարածաշրջան էր[5]: 1102 թվականին Ռայմունդ IV-ը օկուպացնում է Տորտոսան (այժմ՝ Տարտուս), իսկ 1103 թվականին 1101 թվականի խաչակրաց արշավանքի վետերանների հետ պատրաստվում է գրավել Տրիպոլին[3][6]:

Սուրբ Ժիլի ամրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիից 3 կիլոմետր (1.9 մղոն) հեռու, մի բլրակի վրա, որը նա անվանեց "Mons Peregrinus" (Պիլիգրին լեռ), Ռայմունդ IV-ը (նաև նրան անվանում էին Ռայմունդ դը Սեն-Ժիլ) սկսեց մի մեծ ամրոցի շինարարություն, որը տեղաբնիկներն անվանում էին "Քալ-աթ Սանջիլ": Այն հայտնի է «Սուրբ Ժիլի ամրոց» անվանմամբ: Չնայած այս նոր ամրոցին և փորձառու զինվորներին, Ռայմունդի կողմից Տրիպոլիի պաշարումը ձախողեց նավահանգստի ապահովումը: Նա մահացավ 1105 թվականի փետրվարի 25-ին:

Հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Գիլյոմ Ժուրդենը՝ Ռայմունդ IV-ի զարմիկը և ընկերը, աջակցություն էր ստանում Թանկրեդ դ'Օտվիլի կողմից, բայց Տրիպոլիի արշավանքում նրա հաջողությունը վիճարկվեց Ռայմունդի ապօրինի որդու՝ Բերտրան Թուլուզցու կողմից[7]: Բերտրան Թուլուզցին, ով աջակցություն էր ստանում Բալդուին I Երուսաղեմցու կողմից, Մերձավոր Արևելք ժամանեց զգալի բանակով և մեծաքանաք Ջենովական նավատորմով[3]: Որպեսզի լուծի հաջողության հասնելու խնդրիը, Բալդուին I-ը ստեղծեց միջանկյալ պայմանագիր: Այն նշում էր, որ Գիլյոմը պետք է պահեր հյուսիսային Տրիպոլին և պատվի տուրք տար Թանկրեդին, մինչդեռ Բերտրանը պետք է պահեր հարավային Տրիպոլին որպես Բալդուինի վասալ[4]: Քրիստոնյաների միացյալ հուժկու գրոհի արդյունքում, 1109 թվականի հուլիսի 12-ին Տրիպոլին ընկավ՝ լրացնելով Երուսաղեմի թագավորությանը[3]: Երբ Գիլյոմը մահացավ սրտին արձակված նետից (ոմանք պնդում են, որ դա սպանություն էր), Բերտրանը դարձավ Տրիպոլիի առաջին կոմս[7]:

Կառուցվածքը և իշխանության փոխանցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիի կոմսության մետաղադրամներ. արաբերեն գրությամբ ոսկե բեզանտ (1270-1300) և Տրիպոլիի արծաթե գրոս (1275–1287) Բրիտանական թանգարան

Տիրույթները և վասալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլիի կոմսության տարածքները մասամբ վճռվում էին նախկին Բյուզանդական սահմաններով, մասամբ էլ՝ ճակատամարտերում տարած հաղթանակներով, հիմնված հարևան խաչակրաց պետությունների միջև հավասարության վրա: Իր երկայնքով, կոմսությանն էր պատկանում հյուսիսից Մարակլեան, իսկ հարավից՝ Բեյրութ ընկած տարածքները: Կոմսության ներքին շրջանները տարածվում էին մինչև Ասպետների Ամրոց: Հոմսի լեռնանցքի հարուստ և գյուղատնտեսական հողերը հայտնի են նաև "La Bocquée" անվանմամբ[8]: Կոմսությունը բաժանված էր լորդությունների. տարածքները կոպիտ կերպով ձևավորվել էին էին ափամերձ նավահանգիստների հիման վրա: Միայն Տրիպոլիի կոմսությունը զբաղեցնում էր Տրիպոլի նավահանգիստը և դրա շրջակայքը: Այն նաև կառավարում էր թշնամական Մոնֆերան շրջանը՝ ներկայիս Սիրիայում Բարինից արևելք ընկած հատվածը[3]: Մոտավորապես, Տրիպոլիի շուրջ ընկած հողերի մեկ քառորդը տրամադրվել է Ջենովացիներին՝ որպես ռազմական օգնության փոխհատուցում: Ջենովացի ադմիրալ Գուգլիելմո Էմբրիակոյին պարգևատրեցին Բիբլոս քաղաքով[3]:

Հարգանք թագավորի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կոմսության հաստատման մեջ ունեցած իր ավանդի՝ Բալդուին I-ը ուղղակիորեն չկառավարեց Տրիպոլիի կոմսությունը: Այնուամենայնից, Տրիպոլիի կոմսությունը պարտական էր նրան հավատարմություն հայտնել (հավատարմության երդում) և պատիվ տալ (երդման հայտարարագրեր), և նա, դրա փոխարեն, դժվար ժամանակներում կոմսությանը օգնություն էր մատակարարում[3]:

Պաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նեղ առափնյա հատված զբաղեցնելուն՝ հետևում գտնվող լեռնաշղթան Տրիպոլիի կոմսության համար բնական պաշտպանական գիծ էր: Որոշ ամրոցներ և բերդեր կառուցվեցին, որպեսզի լեռնանցքները պաշտպանվեն[8]: Մահմեդական ուժերը (թուրքերը և եգիպտացիները) հաևձակվում էին Տրիպոլիի կոմսության սահմանի երկայնքով, մասնավորապես արևելքից[5]: 1137 թվականին Ռայմունդ II-ը՝ տիրող կոմսը, կորցնում է Մոնֆերանի կառավարումը[3]: Մահմեդականների դիրքերն ամրապնդվեցին, երբ հյուսիսում՝ Նոսաիրի լեռներում Ասասինների ուժեր կազմավորվեցին[3]: 1444 թվականին, հատկապես Մոսուլի Զանգիների դեմ կոմսության պաշտպանությունը բարելավելու նպատակով Ռայմունդ II-ը Հիվանդախնամների միաբանությանը սահմանային լայն հատվածներ տրամադրեց, մինչև Բուքայահի հարթավայր[9]: Այն ընդգրկում էր Ասպետների ամրոցը, Անազը, Քալախը, Քալաաթ էլ Ֆելիսը և Մարդաբեխը[2]: 1150-ականներին, Տարտուսի ծովափում պաշտպանությունը ամրապնդվեց Տաճարականների միաբանության ներկայության հետևանքով[10][11]:

Կրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում էր, որ կրոնական հարցերում Երուսաղեմի թագավորության կոսմությունները հետևելու էին Երուսաղեմի պատրիարքության առաջնորդին: Սակայն, Տրիպոլիի կոմսերից մեկը՝ Պոնս Տրիպոլցին, Անտիոքի հետ դաշինք կազմեց և ընդունեց Անտիոքի պատրիարքին: Դա նույնիսկ շարունակվեց Հռոմի Պապի հակառակը պահանջող հրովարտակից հետո[3]:

Պատերազմ Սելջուկյան սուլթանության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շայզար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Երուսաղեմի թագավորի վասալ, Բերտրան Տրիպոլցին սելջուկ թուրքերի հետ պաերազմի մեջ մտավ: 1111 թվականին, Մավդուդ իբն Ալթունթաշը՝ թուրք ռազմական հրամանատար, արշավեց Անտիոքի և Եդեսիայի դեմ: Բերտրանը և Բալդուին I-ը օգնության հասան հյուսիսի քրիստոնյաներին: Շայզարի ճակատամարտում Թանկրեդի և Եդեսիայի կոմսի ժամանման շնորհիվ թագավորության պաշտպանությունը հաջողությամնբ պսակվեց:

Հաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1119 թվականին, հաղթելով Արյունոտ դաշտի ճակատամարտում, Սելջուկյան սուլթանությունը կրկին գրոհեց Անտիոքի վրա: Սակայն, Տրիպոլիի կոմս Պոնսը և Բալդուին II-ը պաշտպանեցին Անտիոքը, և Հաբի ճակատամարտում հաջողությամբ պաշտպանեցին քրիստոնյա ուժերի թևը:

Ազազ[խմբագրել | խմբագրել կոդը]

1125 թվականին, Պոնս կոմսը արշավեց թուրքերի դեմ, ովքեր կրկին հաևձակվել էին Եդեսիայի վրա՝ այս անգամ պաշարելով Ազազ քաղաքը: Պոնս Տրիպոլցին, Բալդուին II-ը և Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ը թուրքերի Ազազից ներքաշեցին դեպի հարթավայրերը և, ծուղակ լարելով, պարտության մատնեցին նրանց:

1170 թվականի երկրաշարժը[խմբագրել | խմբագրել կոդը]

1170 թվականի հունիսի 29-ին, երկրաշարժը հարված հասցրեց շրջանին: Պաշտպանական կառույցներ Ասպետների ամրոցը, Քաստել Բլանը[9] և ալ-Արիյմահը վնասվեցին: Տրիպոլիի համայնքի Սբ. Մարիամ տաճարն ավերվեց[12]: 1170 թվականի երկրաշարժը առաջ բերեց կոմսության և Նուր ադ-Դինի միջև կարճ զինադադարի (ի տարբերություն նախորդ պակաս աղետաբեր 1157 թվականի երկրաշարժի, երբ մարտերը շարունակվեցին)[13]:

Գահի հավակնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտրան Թուլուզցի, Ալֆոնսո-Ժորդանի որդին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրների մետաղադրամ, Տրիպոլիի կոմսություն, մոտ 1230 թվական
Խաչակիրների մետաղադրամ, Տրիպոլիի կոմսություն, մոտ 1230 թվական

Ալֆոնսո Ժորդանը (1103 - 1148), Ռայմունդ IV-ի և նրա երրորդ կնոջ՝ Էլվիրա Կաստիլիացու որդին էր[14]: Չնայած, որ ԱԼֆոնսոն ծնվել է Տրիպոլիում, սակայն մեծացել է Ֆրանսիայում: 1147 թվականին նա մասնակցեց Երկրորդ խաչակրաց արշավանքին, որը կազմակերպվեց ի պատասխան թուրքական ուժերի կողմից Եդեսիայի կոմսության անկման: Ալֆոնսոն մահացավ, հավանաբար թունավորվեց Կեսարիայում, 1148 թվականին[12]: Նա ուներ մի ապօրինի որդի՝ Բերտրան Թուլուզցին, թվ շարունակեց իր առաջխաղացումը դեպի Տրիպոլի: Կոմս Ռայմունդ II-ը՝ (1115-1152) Բերտրանի թոռը, համագործակցեց իր թշնամիներ Նուր ադ-Դինի և Ունուր Դամասկոսցու հետ, որպեսզի դիմագրավի իր զարմիկին՝ Բերտրանին: Թուրքական ուժերը, որ վերջերս էին մարտնչել Ռայմունդ II-ի դեմ Դամասկոսի պաշարման ժամանակ, հարձակվեցին Արիմա (ալ-Արիյմահ) ամրոցի վրա[9]: Նրանք առևանգեցին Բերտրան Թուլուզցուն, ով իր առաջիկա տասնամյակն անցկացրեց մահմեդական բանտերում: Նա ազատ արձակվեց 1159 թվականին՝ Բյուզանդիայի կայսր Մանուիլ Կոմնենոսի միջամտությամբ[12]: Ռայմունդ II-ը ավելի ուշ վերականգնեց Արիման: 1152 թվականին Ռայմունդ II-ը սպանվեց ասասինների կողմից: Նա այդ աղանդի կողմից գրաբցված առաջին ոչ մահմեդական զոհն էր[3]: Ռայմունդ II-ի մահը հանգեցրեց Մերձավոր Արևելքում տեղաբնիկների համատարած սպանությունների և կոմսությոնում քրիստոնյա ու մահմեդական ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական լարման:

Գայ II Էմբրիակո (1277-1282)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհեմունդ VII Տրիպոլցին (1261-1287, հոկտեմբերի 19) 1275 թվականից դարձավ Տրիպոլիի կոմս և պայմանական Անտիոքի դուքս մինչև իր մահը: 1275-ից մինչև 1277 թվականը Բարթուղիմեոսը՝ Տորտոսայի եպիսկոպոսը, Բոհեմունդ VII-ի խնամակալն էր[12]: Տրիպոլիի եպիսկոպոս Պողոսը, ով տաճարական գրանդմաստեր Վիլիամ Բոժեի ընկերն էր, ընդդիմացավ Բոհեմունդ VII-ի հաջողությանը[12]:

Aquote1.png Դա Բոհեմունդ VII-ի և Տաճարականների միջև պատերազմի սկիզբն էր:
― Գրում է Էրնոուլը
Aquote2.png


Գայ II Էմբրիակոն (12771282) Ջուբալում Բոհեմունդ VII-ի նախկին վասալն էր եղել: Նրանց միջև դժգոհությունները հանգեցրին թշնամանքի, և դա մասը կազմեց Ջենովայի և վենետիկցիների միջև մի մեծ առևտրական պատերազմի[15]: Տաճարականները ձգտում էին գահընկեց անել Բոհեմունդ VII-ին Գայ Ii Էմբրիակոյի օգնությամբ: Բոհեմունդ VII-ը արձագանքեց դրան Տրիպոլիում Տաճարականների տունը և Մոնտրոկի անտառները թալանելով[12]: Այս գործողությունը հաջորդող ամիսներին հանգեցրեց Բոտրոնում, Նեֆին բերդում, Սիդոնում և ծովում տատանվող ռազմական գործողությունների[12]: 1282 թվականին Գայ II Էմբրիակոն և և Տաճարականները դարանակալ հարձակման ենթարկվեցին Տրիպլիում: Գայ II Էմբրիակոն, իր եղբայրները և զարմիկները բանտարկվեցին Նեֆին բերդում և սովի մատնվեցին: Տաճարականները արագացված կերպով մահապատժի ենթարկվեցին:

Բենեդետո I Զաքարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1282-ին Գայ II Էմբրիակոյի և 1287-ին Բոհեմունդ VII-ի մահից հետո իշխանական վակուում առաջացավ Տրիպոլիում: Տրիպոլիի կոմսության լորդերը կազմակերպեցին և բերեցին Բենեդետո I Զաքարիային (1235 - 1307)՝ Գենովացի ազդեցիկ մի վաճառականի: Նրանք պահանջեին ջենովացիներից, որ կառավարեն կոմսությունը: Տրիպոլիում հատուկ սոցիալական կարգավի-ակ շնորհվեց Եվրոպայի խոշոր առևտրական քաղաքներից եկած մարդկանց, մասնավորապես, Իտալիայի ծովային պետությունների (օրինակ՝ Վենետիկին): Սակայն, նրանք չէին դասվում արիստոկրատիայի շարքերում[6]: Համայնքներն ընտրեցին Բարթուղիմեոս Էմբրիակոյին, որպես Տրիպոլիի քաղաքագլուխ: Նա նաև նպաստեց Ջենովայի հետ առևտրի զարգացմանը: Բոհեմունդ VII-ը զավակներ չուներ: Նրա մայրը՝ Սիբիլ Հեթումյանը, հաշվի չառնվեց որպես իրավահաջորդ, որովհետև նա Տորտոսայի եպիսկոպոս Բարթուղիմեոսի ընկերն էր, և համարվում էր Տրիպոլիի թշնամի: Բոհեմունդ VII-ի քույր Լյուսին հաստատվեց Նեֆին բերդում, Հիվանդախնամների աջակցությամբ: Վերջիվերջո, Բարթուղիմեոս Էմբրիակոն և համայնքները որոշեցին, որ նրանք չեն կարող կառավարել: Բենեդետո I Զաքարիոն հրաժարվեց կառավարելուց: Այս հակասություններից հետո, 1288 թվականին Լյուսին դարձավ Լյուսի, Տրիպոլիի կոմսուհի[16]:

Մահմեդականների տիրապետության տակ հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Տրիպոլիի պաշարում (1289) 

Տևական ներքին պառակտումները, ռեսուրսների պակասը, աղքատ բերքահավաքների հաջորդումը փոխեցին առևտրական երթուղիները և տեղական տնտեսության դրությունը, մահմեդական և մոնղոլական ռազմական ճնշումները հանգեցրին Երուսաղեմի թագավորության անկմանը[2]: 1280-ականներին, միայն երկու խաչակրաց պետություն էր մնացել. Երուսաղեմի թագավորության մնացորդները և Տրիպոլիի կոմսությունը: Չնայած, որ Եգիպտոսի մամլուքյան կառավարությունը դաշնագիր ուներ կնքած կոսմության հետ, 1289 թվականի մարտին սուլթան Կալաունը հարձակվեց Տրիպոլիի վրա: Չնայած որոշ պաշտպանական գործողություններին՝ կոմսություննընկավ և միացավ Կալաունների կայսրությանը[3]:

Տրիպոլիի կոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոլին կործանված Եգիպտական ուժերի կողմից

  • Լյուսի (1289 – c.1299)
  • Ֆիլիպ (c.1299 – 1300)

Տրիպոլին անցած Կիպրոսի և Երուսաղեմի արքաներին

  • Պետրոս I (1345 – 1359)
  • Պետրոս II (1359 – 1369)
  • Ջեյմս Լուզինյան (? – c. 1396), զարմիկը
  • Ջոհն Լուզինյան (c. 1396 – c. 1430), որդին
  • Պետրոս Լուզինյան (c. 1430 – 1451), եղբայրը, Կիպրոսի խնամակալ
  • Ժան Տաֆուրես (1469 – 1473)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gregory T. E. "A History of Byzantium" John Wiley and Sons. 2010. Accessed at Google Books, 8 November 2013.
  2. 2,0 2,1 2,2 Riley-Smith J. "The Knights Hospitaller in the Levant, C.1070-1309" Palgrave Macmillan, 2012 ISBN 9780230290839. Accessed at Google Books, 10 November 2013.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Tyreman C. "God's war - a new history of the crusades" Harvard University Press. February, 2009. ISBN 9780674030701
  4. 4,0 4,1 Madden T. F. "The new concise history of the crusades" Rowman and Littlefied, 2005. ISBN 0742538222, 9780742538221. Accessed 3 November 2013
  5. 5,0 5,1 Kennedy H. "Crusader castles" Cambridge University Press. 1994. p62. Google Books. Accessed 7 November 2013.
  6. 6,0 6,1 Setton K. M. et al "A History of the crusades: the impact of the crusades on the Near East." University of Wisconsin Press. 1985. Accessed at Google Books 8 November 2013.
  7. 7,0 7,1 Asbridge T. S. "The Creation of the Principality of Antioch, 1098-1130." Boydell and Brewer Ltd. 2000. p208. Accessed at Google Books, 9 November 2013.
  8. 8,0 8,1 Haag M. "The Tragedy of the Templars: The Rise and Fall of the Crusader States" Profile Books, 2012. Accessed at Google Books, 10 November 2013.
  9. 9,0 9,1 9,2 Boas A. "Archeology of the military orders: a survey of the urban centres, rural settlements and castles of the military orders in the Latin East (c.1120-1291)" Routledge 2006. p131. Accessed at Google Books 10 November 2013.
  10. Peoples R. S. "Crusade of kings" Wildside Press LLC, 01/11/2007 p54. Google Books. Accessed 4 November 2013.
  11. National Geographic Society. "The National Geographic Magazine". The National Geographic Society, 1931, Vol 59. Accessed at Google Books, 10 November 2013.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Barber M. "The Crusader States". Yale University Press. 2012. p256. Accessed at Google Books, 9 November 2013.
  13. Raphael K. "Ancient earthquakes". The Geological Society of America, 2010. p60. Accessed at Google Books 11 November 2013.
  14. William of Puylaurens. "The Chronicle of William of Puylaurens: The Albigensian crusade and its aftermath." Boydell Press. 2003. p17. Accessed at Google Books, 9 November 2013.
  15. Northrup L. "From Slave to Sultan:The Career of Al-Manṣūr Qalāwūn and the Consolidation of Mamluk Rule in Egypt and Syria (678-689 A.H./1279-1290 A.D.)" Franz Steiner Verlag. 1998. p152. Accessed at Google Books, 8 November 2013.
  16. Folda J. "Crusader art in the Holy Land from the Third Crusade to the fall of Acre". Cambridge University Press, 2005, p383. Accessed at Google Books on 10 November 2013