Բալդուին I (Երուսաղեմի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալդուին I Երուսաղեմցի
Baudouin Ier de Jérusalem
Baldwin 1 of Jerusalem.jpg
Բալդուին I Երուսաղեմցու թագադրումը, 13-րդ դարի մանրանկար
Դրոշ
Եդեսիայի կոմս
1098 - 1100
Նախորդող կոմսության կազմավորում
Հաջորդող Բալդուին II
Դրոշ
Երուսաղեմի թագավոր
1100 - 1118
Նախորդող Գոթֆրիդ Բուլյոնցի
Հաջորդող Բալդուին II
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ. 1060 թվական
Ծննդավայր Ներքին Լոթարինգիա
Վախճանի օր 1118 թվական, ապրիլի 2
Վախճանի վայր Էլ Արիշ, Եգիպտոս
Թաղված Սուրբ Հարության տաճար
Դինաստիա House of Flanders
Հայր Էստաշ դե Բուլոն
Մայր Իդա Լոթարինգացի
Ամուսին Արդա, Ադելաիդ դել Վաստո

Բալդուին I Երուսաղեմցի, Բոդուեն Բուլյոնցի ( ֆր.՝ Baudouin de Boulogne) (մոտ. 1060 թվական[1] - 1118 թվական, ապրիլի 2, ալ-Արիշ, Եգիպտոս), Եդեսիայի կոմս (1097-1100), Երուսաղեմի թագավոր (1100-1118), դուքս Գոդֆրուա Բուլյոնցու եղբայրը։

Մասնակցություն Խաչակրաց արշավանքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուին Բուլյոնցին իր եղբայր Գոդֆրուա Բուլյոնցու հետ մասնակցություն է ունեցել Առաջին խաչակրաց արշավանքին, սակայն, դատելով իր գործողություններից, նրա գլխավոր ցանկությունը ոչ թե Տիրոջ Գերեզմանի ազատագրումն էր, այլ Արևելքում հողերի նվաճումը և սեփական ավատի ձեռքբերումը։

Կիլիկիայի Դարպասների մոտ հիմնական բանակից առանձնանալով՝ Բալդուինի զորքերը ուղղվեցին դեպի Տարսոն քաղաքը, հույս ունենալով գրոհով գրավել այն, սակայն քաղաքը զբաղեցրած գտան արդեն մեկ այլ խաչակրի՝ Թանկրեդ Տարենտացու կողմից։ Արդյունքում Տարսոնը նրան հանձնվեց հայերի կողմից։ Կիլիկիայում առաջին հաջողություններից հետո Բալդուինը գնաց դեպի Եփրատ, «Հայաստանից հրավեր ստանալով, որտեղ նա տիրեց Թել-Բաշիրին և Ռավենդանին և իր տիրապետությանը ենթարկեց այդ ողջ երկիրը»[2]:

Բալդուինն իրեն հռչակեց Տարսոնի սյուզերեն (իշխան, սենյոր), այդտեղ կառավիրիչ նշանակեց և որոշ ժամանակ անց շարժվեց դեպի հարավ։ Երբ նրա զորքերն անցնում էին Մամեստիայի բերդի մոտով, որն ավելի վաղ զբաղեցրել էին Թանկրեդի զինվորները, նրանք ենթարկվեցին գնդակոծության. Թանկրեդը վրեժ էր լուծում Տարսոնը կորցնելու համար։ Արշավանքի շարքային մասնակիցների բողոքի ցույցերը հարկադրեցին Բալդուինին և Թանկրեդին ընդհատել մարտը, սակայն նրանք ընդմիշտ մնացին որպես թշնամիներ։

Մարաշում միավորվելով բանակի հետ՝ Բալդուինը մի փոքր մնաց այդտեղ և երկու օր անց բանակի հետ պատրաստվեց Եդեսիա քաղաքի գրավմանը։

Այդպիսով, Բալդուինը՝ Երուսաղեմի հետագա թագավորը, մասնակցություն չի ունեցել սուրբ քաղաքի ազատագրմանը։

Եդեսիայի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուինի մուտքը Եդեսիա: Ցուցադրված է, թե ինչպես է հայ հոգևորականությունը դիմավորում նրան քաղաքի դարպասների մոտ[3]
Բալդուինի մուտքը Եդեսիա

Իր տրամադրության տակ ունենալով 200 ասպետներ և մոտավորապես այդքան հետևակ զինվորներ, Բալդուինը ուղղվեց Եդեսիա: Շրջակա տարածքների քրիստոնյա բնակիչները՝ հայերը և ասորիները, սկզբում հաճույքով ընդունեցին նրան, խռովություններ բարձրացնելով և ամրոցներից փոքրականակ մուսուլմանական կայազորներին արտաքսելով։

Իմանալով խաչակիրների մոտենալու մասին, Եդեսիայի կառավարիչը՝ հայ իշխան Թորոսը Բալդուինին կոչ արեց օգնել իրեն մուսուլմանների դեմ պայքարում, ովքեր սպառնում էին քաղաքի գրավմանը։ Բալդուինը հոժարությամբ արձագանքեց կոչին և փոքրաթիվ (80 հեծյալ) ջոկատով ժամանեց Եդեսիա, որտեղ նրան ընդունեցին ոգևորությամբ։

Թորոսն առաջարկեց նրան դառնալ վարձկան իր ծառայության համար, սակայն եվրոպացի բարոնը քաղաքի պաշտպանության փոխարեն պահանջեց, որ Թորոսն իրեն ճանաչի որպես իր օրինական հետևորդ, ինչպես նաև նա պետք է ստանար քաղաքի եկամուտների կեսը։ Թորոսը ստիպված էր զիջել և որդեգրեց Բալդուինին։ Վարպետորեն խարդավելով՝ Բալդուինին հաջողվեց իր նոր խնամակալ հոր դեմ լարել քաղաքային բնակչությանը, որի արդյունքում տեղացիների զգալի մասը սկսեց պահանջել, որ խաչակիրն ընդունի քաղաքի միանձնյա կառավարումը։

Մուսուլմաններից պարտություն կրելով՝ Բալդուինը հետ նահանջեցին դեպի քաղաք, որտեղ, որտեղ հայ զորահրամանատար Կոնստանդինի հետ դավադրություն կազմակերպեց քաղաքի կառավարումը զավթելու համար։ Դավադրության մեջ ընդգրկելով քաղաքի կղերականության օգնությունը, դավադիրները տապալեցին և սպանեցին Թորոսին, որից հետո Բալդուինը դարձավ Եդեսիայի լիիրավ կառավարիչը։

Կառավարումը Երուսաղեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուին I-ի մահը, (Գյուստավ Դորե)

1100 թվականին իր եղբոր՝ Գոդֆրուայի մահից հետո, չնայած Երուսաղեմի պատրիարքի և այլ խաչակիրների ընդդիմությանը, Բալդուինը հաջորդեց նրան և թագադրվեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում: Ողջ ժամանակն անցկացնելով անընդմեջ պատերազմներով, Բալդուինը նվաճեց ափամերձ գիծը իր նշանավոր քաղաքներով հանդերձ, այդպիսով ապահովելով իր հաղորդակցությունը արևմտյան երկրների հետ։

Բալդուինը մահացել է 1118 թվականին արշավանքի ժամանակ, Եգիպտոսում:

Ամուսնությունը և չեղարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուին I Երուսաղեմցին ամուսնանում է Ադելաիդա դել Վաստոյի հետ

Բալդուին I-ի առաջին ամուսնությունը հայ արքայադուստր Արդայի հետ անհաջող էր. արքան, զայրացած կնոջ ազատամիտ կենսակերպից, պնդեց, որ նա առանձնանա Երուսաղեմի վանքերից մեկում, իսկ հետո նրան թույլատրեցին գնալ Կոստանդնուպոլիս: Արդան Եդեսիայի կառավարիչ Թորոս իշխանի դուստրն էր և Կոստանդին Առաջինի զարմուհին։ Կոստանդինի պնդմամբ, որպես օժիտ նրա համար խոստացված էր հսկայական կարողություն, որի առաջին մասը հանձնվեց ամուսնության կնքումից անմիջապես հետո։ Օժիտի երկրորդ մասը, չնայած պայամանավորվածությանը, Թորսը ստիպված էր վճարել պայմանական ժամկետից երկար, որպեսզի փեսային՝ Բալդուինին փրկի սնանկացումից ու դժբախտությունից, քանի որ նրա պարտատերերը պահանջում էին, որպեսզի Բալդուինը սափրի իր մորուքը, ինչն այդ ժամանակ համարվում էր մեծ ամոթանք։ Ամուսնությունը ձևականորեն չդադարեցվեց։ Այդպիսով, Բալդուինը, ով չբաժանվելով Արդայից, կրկին անգամ ամուսնացել էր Ադելաիդա դել Վաստոյի հետ, դարձավ երկկանամբի։ Երուսաղեմի պատրիարք Առնուլֆը, ով պսակել էր նրանց, պաշտոնանկ արվեց իր եկեղեցական պարտականությունները վաճառելու համար, սակայն հետո կրկին վերադարձավ պապական աթոռին այն պայմանով, որ պիտի չեղարկվի ապօրինի թագավորական միությունը։ 1117 թվականի գարնանը Բալդուին I-ը ծանր հիվանդացավ և Առնուլֆի ճնշման ներքո համաձայնեց արձակել Ադելաիդային։ Ամոթահար և թալանված (նրա օժիտը չէր վերադարձվել) Ադելաիդան վերադարձավ Սիցիլիա և մահացավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Columbia Encyclopedia, Sixth Edition. 2001-05. Baldwin I, Latin king of Jerusalem. http://www.bartleby.com/aol/65/ba/Baldwn1Jer.html
  2. Степаненко В. П. // Совет двенадцати ишханов» и Бодуэн Фландрский. К сущности переворота в Эдессе (март 1098 г.) // Античная древность и средние века: Пробл. социал. развития. — Свердловск, 1985. — С. 82—92 [1] архив
  3. "Les Croisades, Origines et consequences", Claude Lebedel, p.50
Նախորդող՝
Գոդֆրուա Բուլյոնցի
Armoiries de Jérusalem.svg Երուսաղեմի թագավոր
1100–1118
Հաջորդող՝
Բալդուին II
Նախորդող՝
-
Blason Courtenay.svg Եդեսիայի կոմս
1100–1118
Հաջորդող՝
Բալդուին II