Սիբիլ Հեթումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիբիլ Հեթումյան
 
Մասնագիտություն՝ bailiff
Ծննդյան օր 1240
Վախճանի օր 1290
Դինաստիա Հեթումյաններ
Հայր Հեթում Ա
Մայր Զապել Ա Ռուբենյան
Ամուսին Բոհեմունդ VI
Զավակներ Լուսիա, Բոհեմունդ VII և Մարի

Սիբիլ Հեթումյան (1240 - 1290), Կիլիկիայի հայկական թագավորության արքայադուստր։ Հեթում Ա թագավորի և Զապել թագուհու դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1254 թվականին ամուսնացել է Անտիոքի դուքս և Տրիպոլիի կոմս Բոհեմունդ VI-ի հետ։ Ամուսնու մահից հետո որպես որդու խնամակալ ղեկավարել է Տրիպոլիի կոմսությունը։ Նա ընդդիմադիր էր Կիպրոսի արքա Հուգո III արքայի իշխանությանը։ Բոհեմունդ VII-ի մահից հետո՝ 1287 թվականին, Տրիպոլիի ազնվականները Սիբիլին առաջարկում ղեկավարել երկիրը։ Ավելի ուշ նա վերադառնում է հայրենի Կիլիկիա՝ իր եղբոր, արդեն թագավոր դարձած Լևոն Գ-ի մոտ, որտեղ և մահացել է 1290 թվականին[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին։ Բոհեմունդ VI[2]

Երեխաներ։

  • Իզաբել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են)
  • Բոհեմունդ VII (1261 — 1287)
կ. - Մարգարիտա դը Բրիենն
կ. - Նարժո դը Տուսի
կ. - Նիկոլաս Սենտ Օմեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charles Cawley։ «KINGS of ARMENIA 1226-1341»։ Medieval Lands։ Foundation of Medieval Genealogy։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-07 
  2. Charles Cawley։ «Antioch. BOHEMOND V 1233-1252, BOHEMOND VI 1251-1268»։ Medieval Lands։ Foundation of Medieval Genealogy։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-07