Անտիոքի դքսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիոքի դքսություն
Principatus Antiochenus
 Ֆաթիմյան խալիֆայություն
 Իկոնիայի սուլթանություն
1098 - 1268 Մամլուքների սուլթանություն 
Armoiries Bohémond VI d'Antioche.svg AntiochCOA.PNG
Քարտեզ

Map Crusader states 1135-hy.svg
(Մերձավոր Արևելքը 1135 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Անտիոք
Լեզու Լատիներեն, Հին ֆրանսերեն, Հայերեն, Հունարեն
Կրոն Քրիստոնեություն, Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Դուքս
Պատմություն
- Անտոքի գրավումը խաչակիրների կողմից 1098
- Տրիպոլիի կոմսության հետ միավորումը 1207
- Բեյբարս I-ի կողմից Ատիոքի գրավումը 1268
- Անտիոքի տիտղոսակիր կոմս Բոհեմունդ VII-ի մահը 1287

Անտիոքի դքսություն (լատ.՝ Principatus Antiochiae) միջնադարյան պետություն հյուսիսարևմտային Սիրիայում 1098-1268 թվականներին: Հիմնադրել է Բոհեմունդ Տարենտցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ: Երկիրը կառավարել են ֆրանսիական ու նորմանդական ծագում ունեցող ազնվական ընտանիքներ: Տարածքը կազմել է առավելագույնը 20 000 քառ. կմ՝ Բոհեմունդ II կոմսի օրոք (1112-1131

Պետության մայրաքաղաքն էր վաճառաշահ Անտիոք քաղաքը, որը հարևան գյուղերի ու բերդերի հետ միասին ուներ 30 000 բնակիչ։ Հզորության շրջանում, երբ դեռ չէր գրավվել Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դուքսերը նրա ավատատերերն էին: 1163 թվականից գերիշխանությունը տարածվում է նաև Տրիպոլիի կոմսության վրա: Երբեմն Անտիոքի դքսությունը ենթարկվում էր հարևան ազդեցիկ պետությունների՝ Բյուզանդական կայսրության, Երուսաղեմի թագավորության և Կիլիկիայի հայկական թագավորության ենթակայության տակ:

1268 թվականի Անտիոքի անկումից հետո տիրույթների մեծ մասն անցնում է Մամլուքների սուլթանությանը, մամլուքների սուլթան Բեյբարս I-ի կողմից այն գրավելուց հետո և դադարում է գոլություն ունենալ, սակայն «Ատիոքի կոմս» տիտղոսը շարունակում էին կրել Տրիպոլիի կոմսերը, մինչ նրա գրավումը 1287 թվականին։

Անտիոքի դքսությունը երկրորդ խաչակրաց պետությունն էր, որը հիմնադրվել էր առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, ժամանակակից Սիրիայի և Թուրքիայի տարածքում։ Այն թեև կոչվում էր իշխանություն, սակայն վասալական կախման մեջ չէր գտնվում որևէ թագավորությունից կամ կայսրութունից: Նրա բնակչության հիմնական մասը կազմել էին հայերը և հույները, մասամբ՝ ասորիները: Հետագայում այստեղ հաստատվում են քրիստոնեադավան ու իսլամադավան արաբներ: Բնակչության այս կազմը շարունակում էր մնալ այսպիսին մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Տարածաշրջանն անցավ Ֆրանսիայի ազդեցության տակ, որի որոշմամբ ամբողջ Կիլիկիան և Անտիոքի սանջակը մտան նորաստեղծ Թուրքիայի հանրապետության կազմի մեջ: Անտիոքն անվանափոխվեց «Անթաքյա»:

XII դարի սկզբին դքսությունը վասալային կախման մեջ էր գտնվում Բյուզանդիայից, իսկ 1119 թվականից՝ Երուսաղեմի թագավորությունից։ Դքսության կազմի մեջ էին մտնում տարածքներ, որոնք գտնվում էին ժամանակակից Սիրիայի միջերկրածովյան ափի և Եփրատ գետի միջև, XII դարի առաջին կեսում նրա կազմի մեջ էր մտնում նաև Դաշտային Կիլիկիան[1]։ Անտիոքի դուքսը ավատատեր էր հանդիսանում Եդեսիայի կոմսության համար (մինչև 1144 թվականը), իսկ 1163 թվականից՝ Տրիպոլիի կոմսության, որի հետ Անտիոքը միավորվում է 1207 թվականին, Բոհեմունդ IV-ի կողմից։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրների կողմից Անտիոքի պաշարումը 1097-1098 թվականներին
Անտիոքի կոտորածը (Գյուստավ Դորեի նկարը)

Մինչ Բալդուին I-ը և Թանկրեդ դ'Օտվիլը գտնվում էին Կիլիկիայում և Միջագետքում, որտեղ Բալդուինի կողմից հիմնադրվել էր Եդեսիայի կոմսությունը, մնացած խաչակիրները շարունակում էին հարձակումը դեպի հարավ և 1097 թվականի հոկտեմբերի 21-ին, Բոհեմունդ I-ի հրամանատարությամբ պաշարում են Անտիոքը։ Քաղաքը, որի հաստ պատերը հուսալիորեն ամրացված էին չորս հարյուրյակ աշտարակներով, իրականում պարզվում է անմատչելի և պաշարումը շարունակվում է 1098 թվականի ամբողջ ձմռան ընթացքում։

Ռազմիկները, ինչպես իր կին Ադելին գրում էր Ստեֆան Բլուացին, «ամբողջ ձմռան ընթացքում անտանելի ցրտի և սարսափելի տեղումների պատճառով տառապում էին հանուն մեր Տեր Քրիստոսի»[2]։ Այնուհետո խաչակիրների ճամբար են գալիս հիվանդությունները և սովը։ Խաչակիրների դրությունը այնքան հուսահատ էր, որ, ըստ ականատես-պատմագիրների, նրանք մսացու էին սարքում իրենց ձիերին։ Գոյություն ունեն գրություններ այն մասին, որ երբեմն գործը հասնում էր մարդակերության և սովահար ռազմիկները ուտում էին իրենց մահացած ընկերների մարմինները[3]։

Վերջ ի վերջո Բոհեմունդը գտնում է ելքը։ Նա Անտիոքի կայազորի ռազմիկներից մեկին՝ Ֆիրուզ անունով նախկին քրիստոնյաի (պատմագիր Իբն ալ-Ասիրը բերում է այլ անուն՝ Ռուզբիհ[4]) համոզում է բացել քաղաքային դարպասները և 1098 թվականի հունիսի 3-ին, պաշարման սկզբից ութ ամիս անց, խաչակիրները մտնում են Անտիոք։ Մի քանի օր շարունակ քաղաքում շարունակվում էին արյունալի կոտորածներ, իսկ չորս օր անց Անտիոքի պատերին է մոտենում մուսուլմանական բանակը մոսուլյան աթաբեկ Քերբոգի գլխավորությամբ և իր հերթին պաշարում է քաղաքը։ Բյուզանդական կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը սկզբում պատրաստվում էր խաչակիրներին օգնություն ցույց տալ, սակայն լեսլով, որ իբր մոհմեշականները գրավել են քաղաքը, զորքը հետ է շրջում[5]։

Մուսուլմանների հարձակումը հնարավոր է է լինում ետ մղել միայն շնորհիվ հրաշքի։ Նրանից հետո, ինչպես ըստ մարսելցի ճգնավոր Պիեռ Բարտելեմի կանխագուշակման, Սուրբ Պետրոս եկեղեցում հայտնաբերվում է նիզակ, որով իբր թե խոցվել է խաչված Հիսուս Քրիստոսի ազդրը, խաչակիրներին, ովքեր մի քանի ամսվա անարդյունք տաժանակիր պաշարումից հյուծվել էին, այնպիսի եռանդ է պատում, որ նրանց հաջողվում է Քերբոգին փախուստի մատնել և կոտորել նրա բանակի զգալի մասը։ Այնուհետև սկսվում են վեճեր այն մասին, թե ում կհասնի քաղաքը կառավարելու իրավունքը և, վերջ ի վերջո, Անտիոքի դուքս է դառնում Բոհեմունդ Տարենտացին[5]։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուքս Բոհեմունդը 1101 թվականին գերի է ընկնում սելջուկյան Սիվասի ամիրա Դանիշմենդ Գազիին և գերության մեջ անց է կացնում երկու տարի։ Այդ ժամանակաընթացքում դքսությունը կառավարվում էր նրա ազգական Թանկրեդի կողմից։ Նա զգալիորեն ընդարձակում է դքսության սահմանները, օգտվելով իսլամադավանների մեջ տարաձայնություններից և գրավելով բյուզանդական Լաթաքիա և Տարսոն քաղաքները։

Բոհեմունդը գերությունից վերադառնում է 1103 թվականին, սակայն երկու տարի անց, Հառանի ճակատամարտում պարտությունից հետո, մեկնում է Իտալիա՝ նոր բանակ հավաքելու համար և Թանկրեդին կրկին նշանակում է Անտիոքի գահապահ[6]։ Նոր ուժերով վերադառնալով Արևելք, Բոհեմունդը 1107 թվականին հարձակվում է Բյուզանդիայի վրա, սակայն պարտություն է կրում և հաջորդ տարի ստիպված է լինում Ալեքսիոս Ա Կոմնենոսի հետ կնքել ստորացուցիչ Դևոլյան պայմանագիրը[7], համաձայն որի նա իրեն ճանաչում էր Բյուզանդիայի վասալ, իսկ իր մահից հետո դքսությունը պետք է անցներ կայսրին[8]։ Շուտով Բոհեմունդը կրկին ուղևորվում է Իտալիա, դքսության գլուխ թողնելով Թանկրեդին, որտեղ էլ մահանում է 1111 թվականին[9]։

Բոհեմունդի մահվանից հետո Բյուզանդական կայսրությունը պահանջում է պայմանագրի կատարումը, սակայն Թանկրեդ դ'Օտվիլը, Տրիպոլիի կոմսի և Երուսաղեմի արքայի աջակցությամբ, պատասխանում է մերժումով։ Փաստացիորեն Թանկրեդը միակն էր խաչակրաց առաջին արշավանքի առաջնորդներից, ով խոստում չէր տվել վերադարձնել Բյուզանդիայից գրաված տարածքները (չնայած խոստում տվածներից ոչ մեկը չի կատարում իր խոստումը)[7]։ Նրա մահից հետո, 1112 թվականին, դքսությունը ժառանգում է Բոհեմունդ II-ը, Բոհեմունդ I-ի և ֆրանսիական արքա Ֆիլիպ I-ի դուստր Կոնստանցիայի որդին։ Քանի որ երիտասարդ դուքսը այդ ժամանակ ընդամենը երեք տարեկան էր, Անտիոքի գահապահ է նշանակվում Թանկրեդի ազգական Ռոժեր Սալերացին, ով 1113 թվականին հաջողությամբ ետ է մղում սելջուկների հարձակումը։

1119 թվականի հունիսի 28-ին Ռոժերը զոհվում է Արյունոտ դաշտի ճակատամարտում Անտիոքը դառնում է Երուսաղեմի թագավորության վասալային դքսությունը՝ Բալդուին II-ի խնամակալությամբ։

Բոհեմունդ II-ը 1126 թվականին, տասնութ տարեկան հասակում, ամուսնանում է Երուսաղեմի արքայի դուստր Ալիսա դը Բուրկի հետ։ Նա Անտիոքը կառավարում էր կարճատև չորս տարիների ընթացքում, իսկ նրա մահից հետո դքսությունը ժառանգում է նրա չորսամյա դուստր Կոնստանսը։ Որոշ ժամանակ Անտիոքի խնամակալ է նորից հանդիսանում Բալդուին II-ը, սակայն 1131 թվականին նա մահանում է և իշխանությունը անցնում է նրա դուստր Մելիսենդային և նրա ամուսին Ֆուլկ Անժուացուն։ 1136 թվականին Անտիոքի ժառանգորդուհի Կոնստանսը, տաս տարեկան հասակում, կնության է տրվում Ռայմունդ դը Պուատիեին, ով երեք անգամ մեծ էր իր երիտասարդ կնոջից[10][11]։

Նման իր նոխորդներին, Ռայմունդը փորձեր էր անում շարունակելու զավթողականությունը բյուզանդական Կիլիկիա գավառի տիրույթներում։ Սակայն այս անգամ նրան լուրջ դիմադրություն է ցույց տալիս կայսր Հովհաննես II Կոմնենոսը, ով 1137 թվականին Ռայմունդին ստիպում է իրեն հավատարմության երդում տալ։ Սակայն այդ երդումը մնում է ձևական։ 1142 թվականին Հովհաննեսը մահանում է, այդպես էլ չիրագործելով խաչակիրների կողմից գրավված շրջանների ետ գրավման իր ծրագրերը[10]։

Անտիոքը Բյուզանդիայի ավատատիրության տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ, Եդեսիայի անկումից շատ չանցած (1144 թվական), Անտիոքը հարձակման է ենթարկվում Հալեպի աթաբեկ Նուր ադ-Դին Մահմուդի կողմից, որի արդյունքում կորցվում են դքսության արևելյան տարածքները։ 1149 թվականին Ինաբի ճակատամարտում Ռայմունդ դը Պուատիեի մահից հետո, մինչ այրիացած Կոստանցան 1153 թվականին չի ամուսնանում Ռենո դը Շատիլյոնի հետ, դքսության ժամանակավոր խնամակալ է դառնում Երուսաղեմի արքա Բալդուին III[12]։

Ռենոն 1158 թվականին կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ հաշտության պայմանագիր է ստորագրում, որի համաձայն Անտիոքը դառնում է Բյուզանդիայի վասալային տարածքը և պարտավորվում էր ռազմիկներ տրամադրել բյուզանդական բանակում ծառայության համար։ Եվ չնայած այդ պայմանագիրը խաչակիրներին դնում էր ոչ շատ շահավետ ենթակայության տակ, ենթադրվում էր, որ հզոր Բյուզանդիայի հետ բարեկամությունը դքսությունը կպաշտպանի Նուր ադ-Դինի հարձակումներից[13]։

1160 թվականին Ռենո դը Շատիլյոնը գերի է ընկնում մուսուլմաններին (նա անհավատների ձեռքում մնում է տասնվեց տարիների ընթացքում և այդպես էլ երբեք չի վերադառնում Անտիոք) և դքսության խնամակալ է դառնում Անտիոքի հովվապետ Էմերի Լիմոժացին։ 1161 թվականի դեկտեմբերի 24-ին բյուզանդական կայսր Մանուիլ I Կոմնենոսը, ցանկանալով կնոջ մահվանից հետո ամուսնանալ քրիստոնեական կառավարիչներից մեկի դստեր հետ, կնության է առնում Կոստանցիայի դուստր Մարիային։

Այդ ընթացքում Կոստանցիայի որդին հասնում է չափահասության տարիքի և մորը հայտարարում է գահի իր իրավունքների մասին։ Կոստանցիան չի ցանկանում զիջել իշխանությունը և 1163 թվականին աջակցության համար դիմում է Կիլիկիային, սակայն Անտիոքի բնակիչները խռովում են, Կոստանցիային վտարում, իսկ Բոհեմունդ III-ը դառնում է դուքս։ 1164 թվականին, Հարիմի ճակատամարտի ժամանակ, Բոհեմունդը գերի է ընկնում Նուր ադ-Դինին, որից հետո Անտիոքի և Հալեպի միջև սահմանը տեղափոխվում է և սկսում է անցնել Օրոնտ գետով[14]։ Նրաից հետո, երբ 1165 թվականին Բոհեմունդի համար վճարվում է չափազանց մեծ փրկագին, նա վերադառնում է Անտիոք և շուտով ամուսնանում է Մանուիլ I-ի ազգականուհիերից մեկի հետ[14]։

1180 թվականին Մանուիլ I Կոմնենոսի մահից հետո Անտիոքի և Բյուզանդիայի միջև դաշինքը, որը քսան տարվա ընթացքում հուսալիորեն պաշտպանում էր դքսության տարածքը ամիրայությունների հարձակումներից, փլուզվում է։ Այնուամենայնիվ, Անտիոքը, իտալական նավատորմի օգնությամբ, բարեհաջող դիմադրում է Երուսաղեմի թագավորության վրա Սալահ ալ-Դինի հարձակումը (1187 թվական)։ Անտիոքի դքսությունը, ինչպես նաև Տրիպոլիի կոմսությւոնը, մասնակցություն չէին ունենում խաչակրաց երրորդ արշավանքին և նրա հետ շփում է ունենում միայն մասամբ, երբ 1190 թվականին քաղաք են գալիս Ֆրիդրիխ I Շիկամորուսի բանակի մնացորդները, որպեսզի թաղեն մեծ արքայի մարմինը։

1201 թվականին Բոհեմունդ III-ը մահանում է։ Գահին տիրելու իրավունքը սկսում են վիճարկել նրա որդի, Տրոպոլիի կոմսը, ում նույնպես անվանում էին Բոհեմունդ և Ռայմունդ Ռուբենը, ով իր մոր՝ Կիլիկիայի արքա Լևոն Բ-ի թոռնուհի, հայկական թագուհի Ալիսայի կողմից, Բոհեմունդի թոռն էր։

1207 թվականին Բոհեմունդը վերջապես հռչակվում է Անտիոքի դուքս՝ Բոհեմունդ IV անվան տակ և դքսությունը կառավարում է մինչ 1233 թվականին իր մահը (երեքամյա դադարով 1216-ից 1219 թվականներին, երբ իշխանությունը գտնվում էր Ռայմունդ Ռուբենի ձեռքին)։ Բոհեմունդին ժառանգում է նրա որդի Բոհեմունդ V-ը, խաչակրաց հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ արշավանքների առաջնորդներից մեկը[15][16]։

Դքսության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1254 թվականին Բոհեմունդ VI-ը՝ Բոհեմունդ V-ի որդին, ամուսնանում է հայ արքայադուստր Սիբիլ Հեթումյանի հետ, վերջ դնելով երկու պետությունների միջև տարաձայնություններին։ Այնուամենայնիվ, և Անտիոքը, և Կիլիկիան, գոյատևում էին իրենց գոյության վերջին օրերը։ Մամլուքների և մոնղոլների միջև ծագած դիմադրությունում երկու պատություններն էլ վերջինիս կողմն էին, իսկ Անտիոքը նույնիսկ վասալային պայմանագիր է ստորագրում մոնղոլների հետ։ Այդ պատճառով, Այն Ջալուտի ճակատամարտում (1260 թվական) խան Հուլավուի պարտությունից հետո, Անտիոքը ընկնում է մամլուքների սուլթան Բեյբարսի հարձակման վտանգի տակ։

Այդ վտանգը իրականություն է դառնում 1268 թվականին, երբ Բեյբարսը գրավում է Անտիոքը և իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսային տարածքները[8]։ 23 տարի անց ընկնում է Աքքան և խաչակիրների պետությունները Արևելքում դադարում են իրեց գոյությունը։ Անտիոքի դուքսի տիտղոսը այլևս չի պաշտպանվում իրավունքներով տարածքում և անցնում է Կիպրոսի արքաներին[16]։ Պարբերաբար տիտղոսը շնորհում էին որպես պարգև արքայական ընտանիքի կրտսեր զավակներին։

Աշխարհագրություն և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիոքի դքսությունը երրորդն էր ըստ մեծության Լևանտում խաչակիրների պետությունների համեմատ (նրան զիջում էր միայն Տրիպոլիի կոմսությունը)։ Դքսությունը զբաղեցնում էր Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափը, սահմանակցելով Կիլիկիայի թագավորության և Եդեսիայի կոմսության հետ հյուսիսիում և Տրիպոլիի կոմսության հետ հարավում։ XIII դարում նրա բնակչությունը կազմում էր մոտ 30 000 բնակիչ և կազմված էր գերազանցապես ուղղափառ հույներից և հայերից։ Բացի այդ, քաղաքի տարածքից դուրս գուղություն ունեին որոշակի քանակի իսլամադավան համայնքներ։ Խաչակիրների գերակշռող մասը, ովքեր բնակվել էին Անտիոքում, ծնունդով Նորմանդիայից էին և հարավային Իտալիայից[17][18]։

Անտիոքի կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grousset, René L'Empire du Levant, Histoire de la Question d'Orient. — Paris: Payot, 1949. — 648 p. — ISBN 2-228-12530-X
  • Заборов М. А. История крестовых походов в документах и материалах. — Կաղապար:М: Высшая школа, 1977. — 272 с. — 20 000 экз.
    • Раймунд Ажильский. Захват Антиохии крестоносцами // Заборов М. А. История крестовых походов в документах и материалах. — Կաղապար:М: Высшая школа, 1977.
  • Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство
  • Успенский Ф. И. История Византийской империи: Отдел VI. Комнины; Отдел VII. Расчленение империи; Отдел VIII. Ласкари и Палеологи. Восточный вопрос / Сост. Л. В. Литвинова. — Կաղապար:М: Мысль, 1997. — 829 с. — 7 000 экз. — ISBN 5-244-00882-X
  • Райли-Смит, Джонатан История крестовых походов. — Կաղապար:М: Крон-Пресс, 1998. — ISBN 5-232-00859-5
  • Grousset, René. L'Empire du Levant, Histoire de la Question d'Orient. — Paris: Payot, 1949. — 648 p. — ISBN 2-228-12530-X
  • Oldenbourg, Zoé. The Crusades. — New York: Pantheon Books, 1949. — 363-364 p. — ISBN 1-56619-769-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Княжество Рубенидов Киликии в международных отношениях на Ближнем Востоке в 20-30е годы XII в. //Византийский временник //Институт истории // том 55; стр-ца 163; — 1994 г.
  2. Стефан Блуаский. Письмо к супруге Адели из под Антиохии
  3. Раймунд Ажильский. Захват Антиохии крестоносцами.
  4. Ибн ал-Асир. Рассказ о взятии франками города Антиохии
  5. 5,0 5,1 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство,41—43
  6. Oldenbourg, Zoé. The Crusades. — New York: Pantheon Books, 1949. — 128. p.
  7. 7,0 7,1 «Танкред, крестоносец». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907. 
  8. 8,0 8,1 «Антиохийское княжество»։ Православная энциклопедия։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-26-ին։ Վերցված է 2009-04-19 
  9. «Բոհեմունդ I». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907. 
  10. 10,0 10,1 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство, 63—66
  11. Успенский Ф. И. Отдел VI. Комнины // История Византийской империи. — С. 147—148.
  12. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство,69—70
  13. Успенский Ф. И. Отдел VI. Комнины // История Византийской империи. — С. 201.
  14. 14,0 14,1 Oldenbourg, Zoé. The Crusades. — New York: Pantheon Books, 1949. — 363-364. p.
  15. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство,235
  16. 16,0 16,1 Райли-Смит, Джонатан История крестовых походов. — Կաղապար:М: Крон-Пресс, 1998. — ISBN 5-232-00859-5
  17. Grousset, René. L'Empire du Levant, Histoire de la Question d'Orient. — Paris: Payot, 1949. — 648 p. — ISBN 2-228-12530-X
  18. Вильгельм Тирский. История деяний в заморских землях.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]