Հուլավու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուլավու
Hulagu Khan.jpg
Ծնվել է1217
Մահացել էփետրվարի 8, 1265
Մահվան վայրՄարաղա, Maragheh County, Արևելյան Ադրբեջան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Mongolia.svg Մոնղոլիա
Յուան արքայատոհմ[1]
ԿրոնՆեստորականություն
Մասնագիտությունխան
ԱմուսինDoquz Khatun?
Ծնողներհայր՝ Թոլույ խան[1], մայր՝ Sorghaghtani Beki?
Զբաղեցրած պաշտոններխան
ԵրեխաներԱբաղա խան[2][1], Tekuder?[1] և Q23684592?
Hulagu Khan Վիքիպահեստում

Հուլավու, Հուլաղու (1217-1265), Մերձավոր և Միջին Արևելքում մոնղոլական պետության (իլխանության) և Հուլավյան դինաստիայի հիմնադիրը (1256)։ Մոնղոլական մեծ խան Չինգիզ խանի թոռը։ 1256 թ.-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257 թ.-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ երկրներ ու հիմնել պետություն։ Ձևականորեն ճանաչել է մոնղոլական կենտրոնական պետության մեծ խանի գերակայությունը, նրանից ստացել իլխանի (ժողովրդի պետ) տիտղոսը։ Հայաստանի Բագրևանդ գավառում (Բագավանից հարավ) հիմնել է աթոռանիստ։ 1258 թ.-ին գրավել է Բաղդադը և վերացրել Աբբասյան խալիֆայությունը, արշավել է Ասորիք, Եգիպտոս, պատերազմել Ոսկե հորդայի դեմ։

Հուլավուն

Հուլավու արշավանքներին մասնակցել են նաև Մեծ Հայքի իշխանները՝ Շահնշահ Զաքարյանի որդի Զաքարե Զաքարյանը, Պռոշ Խաղբակյանը, Սևադա Խաչենցին և ուրիշներ։ Հուլավու հետ դաշնակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա։

Հուլավու օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան երկրների դրությունը վատթարացել է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 China Biographical Database
  2. Абака-ханъ // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 8.