Արյունոտ դաշտի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արյունոտ դաշտի ճակատամարտ
Խաչակրաց արշավանքներ
Battle-of-Ager-Sanguinis.jpg
'
Թվական հունիսի 29, 1119
Արդյունք մուսուլմանների հաղթանակ
Հակառակորդներ
Անտիոքի դքսություն Հալեպ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
3700 10000
Կորուստներ
Անհայտ 2000 — 3000

Արյունոտ դաշտի ճակատամարտ կամ Սարմադեի ճակատամարտ (լատ.՝ Ager Sanguinis, արաբ․՝ معركة ساحة الدم‎‎), նշանավոր ճակատամարտ Անտիոքի դքսության և Հալեպի քաղաքային իշխանությունների միջև, որը տեղի է ունեցել 1119 թվականի հունիսի 29-ին։

Ճակատամարտը տեղի է ունեցել խաչակրաց արշավանքների ընթացքում։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց արշավանքների ողջ շրջանում Անտիոքի դքսությունը և մյուս խաչակրաց պետությունները մշտապես միացյալ ուժերով պայքարել են Հյուսիսային Սիրիայում գտնվող քաղաքների դեմ, որոնք ունեին ինքնավարություն։

Առավել հաճախ էր լինում բախումները հատկապես Հալեպ և Մոսուլ քաղաքների հետ։ Սակայն մի որոշ ժամանակահատված խաչակիր միապետները իրենց շահերից ելնելով չէին արշավում Հալեպ՝ թշնամական մթնոլորտ չստեղծելու համար։

1117 թվականի մայիսին Հալեպի կառավարիչ է դառնում Իլ-Ղազին, ով սերում էր թյուրքական ծագում ունեցող Արտուկիդների թագավորական տոհիմից։

1118 թվականին խաչակիրները ռազմակալում են Ազազը, որը գտնվում էր Հալեպի հյուսիսում: Մուսուլմանները պատրաստվեցին հակագրոհի և Իլ-Ղազին իր բանակով հատեց Անտիոքի սահմանները։ Կարճ ժամանակահատվածում Հալեպի զինվորները գրավեցին երկրի հյուսիս-արևելքը։

Թուլացած Անտիոքի դքսությունը ստիպված է լինում օգնություն խնդրել հարևան խաչակիր պետություններից՝ Երուսաղեմի թագավորությունից և Տրիպոլիի կոմսությունից: Վերջիններս չէին ուզում վատնել ժամանակ, և այս հակամարտությանը չեն կարևորում։

Վճռական ճակատամարտ է տեղի ունենում Սարմանդի լեռնանցքում՝ 1118 թվականի հունիսի 20-ին, երբ երկու ուժերը բախվում են իրար։

Իլ-Ղազան նաև սպասում էր եկող օգնությանը, որը պետք է ժամաներ Դամասկոսից: Սակայն այդպես էլ օգնությունը տեղ չհասավ, քանի որ հունիսի 27-ի գիշերը խաչակիրները շրջափակել էին ճամբարը։

Քրիստոնյա զինյալների բանակը կազմված էր մոտ 3,700 զինվորներից՝ 700 ասպետներից և 3000 ձիավորներից։ Զորքերը ղեկավարում էր Ռոջեր անունով զորավարը, որը ուներ ֆրանսիական ծագում։

Հունիսի 28-ին խաչակիրները պարզում են, որ իրենց շրջափակման տակ գտնվող մարդիկ, դրանք Դամասկոսից ժամանող օգնությունն են։

Թվում էր թե ճակատամարտը ավարտվելու է խաչակիրների բացարձակ հաղթանակով, սակայն այդպես չեկավ, քանի որ մուսուլմաններին հաջողվեց համակցված կերպով հարձակվել, և ոչնչացրել խաչակիրների զորրեը։ Ռոջերի բանակը ընկավ, իսկ նշանավոր զորավարին գտան իր զինվորների հետ ռազմի դաշտում՝ սուրը կողքին։

Ճակատամարտը ավարտվեց Հալեպի քաղաքային իշխանության հաղթանակով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas S. Asbridge and Susan B. Edgington, trans. & eds. Walter the Chancellor's The Antiochene Wars: a translation and commentary. Aldershot: Ashgate, 1999. ISBN 1-84014-263-4 (Appendices also contain the accounts of Fulcher of Chartres, Albert of Aix, Matthew of Edessa, Orderic Vitalis, and William of Tyre.)
  • Geoffrey Hindley, The Crusades: a history of armed pilgrimage and holy war. London: Constable, 2003 ISBN 1-84119-597-9
  • Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952.
  • R. C. Smail. Crusading Warfare 1097-1193; 2nd ed., with bibliog. introd. by C. Marshall. Cambridge: Cambridge University Press, 1995. ISBN 0-521-48029-9 (1st ed. 1956)