Ազազ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Աազազ | ||
| արաբ․՝ أعزاز | ||
| 36°35′20″N 37°02′39″E / 36.58889°N 37.04417°E | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
| Մինտակա | Ազազի գավառ | |
| Նահիյա | Ազազի շրջան | |
| ԲԾՄ | 560 մետր | |
| Պաշտոնական լեզու | արաբերեն | |
| Բնակչություն | 66138 մարդ (2008) | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Աազազ (Ազազ; արաբ․՝ أعزاز), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ազազի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Տեղանքը հայտնի է նրանով, որ 1125 թվականի հունիսի 11-ին այստեղ տեղի է ունեցել հանրահայտ Ազազի ճակատամարտը, որը ընթացել է սելջուկների և խաչակիրների միջև։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Հալեպից 50 կմ արևմուտք՝ թուրքական սահմանից 7 կմ հեռավորության վրա[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից 573մ է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 19-ին Սիրիայի ազատագրական բանակի ներկայացուցիչները հայտարարել են քաղաքի գրավման մասին, որն իրագործել են երեք շաբաթ տևած ճակատամարտերից հետո[3]։
2013 թվականի սեպտեմբերի 18 լույս 19-ի գիշերը չորս ժամ տևած կռիվներից հետո քաղաքը գրավվել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության զորքերի կողմից, որոնք դուրս են վտարել ազատագրական բանակի զինվորներին և գլխատել հարյուրավոր գերիների[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 66 138 մարդ[5]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Befreite syrische Stadt Azaz: «Heute mag Assad keiner mehr»
- ↑ «A`zaz, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Ազազի գրավման մանրամասներ Արխիվացված 2018-12-27 Wayback Machine, polit.ru, 19 июля 2012 года
- ↑ սեպտեմբերի 19-ի իրադարձությունները Հալեպում և Իդլիբում Արխիվացված 2014-01-06 Wayback Machine, fondsk.ru, 20.09.2013
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազ» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||||
