Իզրաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իզրաա
արաբ․՝ إزرع‎‎
Basilica of Saint George, Izra.jpg
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴառաայի մարզ
ՄինտակաԻզրաայի գավառ
ՆահիյաԻզրաայի շրջան
ԲԾՄ599 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն19158 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
##Իզրաա (Սիրիա)
Red pog.png

Ալ-Սանամեյն (արաբ․՝ إزرع‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզում։ Հանդիսանում է Իզրաայի գավառի համանուն շրջանի կենտրոնը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է մարզի արևելյան հատվածում՝ ծովի մակարդակից 599 մետր բարձրության վրա[1]։
Իզրաան գտնվում է մարզի կենտրոն Դառաա քաղաքից մոտ 27 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 65 կմ դեպի հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ դարաշրջանում քաղաքը հայտնի էր որպես Զորավա։ Բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքում տեղակայված էր եպիսկոպոսի նստավայրը։ Ավանդության համաձայն՝ հենց այստեղ է նահատակվել սուրբ Գևորգը։ 515 թվականին հեթանոսական տաճարի տեղում կառուցվել է սրբի անվան բազիլիկ եկեղեցի, որտեղ, ինչպես ենթադրվում է, մինչ 13-րդ դարը պահպանվելեն նրա մասունքները[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով քաղաքն ունի 19158 բնակիչ[3]։ Կան ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մուսուլմաններ։

Տրանսպորրտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ամենամոտ օդանավակայանը գտնվում է Ալ-Սուեյդա քաղաքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Izra`, Syria Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014 թ․ հունվարի 15 
  2. «Одному из древнейших православных храмов Ближнего Востока грозит обрушение» (անգլերեն)։ Православие.Ru։ Վերցված է 2014 թ․ հունվարի 15 
  3. «The governorates of Syria as well as all cities and localities of more than 20,000 inhabitants» (անգլերեն)։ City Population։ Վերցված է 2014 թ․ հունվարի 15