Ալ-Շեյխ Բադր
Արտաքին տեսք
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ալ-Շեյխ Բադր | ||
| արաբ․՝ الشيخ بدر | ||
| 34°59′0″N 36°5′0″E / 34.98333°N 36.08333°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տարտուսի մարզ | |
| Մինտակա | Ալ-Շեյխ Բադրի գավառ | |
| Նահիյա | Ալ-Շեյխ Բադրի շրջան | |
| Պաշտոնական լեզու | արաբերեն | |
| Ազգային կազմ | արաբներ | |
| Կրոնական կազմ | ալավիներ | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Ալ-Շեյխ Բադր (արաբ․՝ الشيخ بدر), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Տարտուսի մարզում։ Հանդիսանում է Ալ-Շեյխ Բադրի գավառի 3 շրջաններից մեկի՝ Ալ-Շեյխ Բադրի շրջանի կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը 47 982 մարդ է[1]։
Բնակչությունը զբաղվում է շինարարությամբ և գյուղատնտեսությամբ։ Զարգացած է այգեգործությունը, շատ են ձիթապտղի և կիտրոնազգիների պարտեզները։ Շրջանը հարուստ է հնագիտական արժեք ունեցող կառույցներով ու ճարտարապետական կոթողներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
