Ալ-Համիդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Համիդիա
արաբ․՝ الحميدية‎‎‎
Կոորդինատներ: 34°43′02″ հս․ լ. 35°56′05″ ավ. ե. / 34.71722° հս․. լ. 35.93472° ավ. ե. / 34.71722; 35.93472
Երկիր Սիրիա Սիրիա
Մարզ Տարտուսի մարզ
Մինտակա Տարտուսի գավառ
Նահիյա Ալ-Համիդիայի շրջան
Պաշտոնական լեզու հունարեն
Բնակչություն 7 404 մարդ (2004)
Ազգային կազմ հույներ
Ժամային գոտի UTC+2
##Ալ-Համիդիա (Սիրիա)
Red pog.png

Ալ-Համիդիա (արաբ․՝ الحميدية‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Տարտուսի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Համիդիան գտնվում է Միջերկրական ծովի սիրիական ափին՝ Լիբանանի սահմանին կից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ ալ-Համիդիայում բնակվում էր 7 404 մարդ, բոլորը՝ հույներ[1]։ Նրանք դավանում են իսլամ և հայտնի են որպես «Կրետեի թուրքեր»։ Տեղափոխվել են օսմանյան Աբդուլ Համիդ II սուլթանի (1876-1909) հրամանով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004