Jump to content

Ալ-Ռակկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Ռակկա
الرقة
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԱլ-Ռակկայի մարզ
ՄինտակաԱլ-Ռակկայի գավառ
ՆահիյաԱլ-Ռակկայի շրջան
Հիմնադրված էմ.թ.ա. 244-242 թ.
Մակերես1962 կմ²
ԲԾՄ245 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն220 268 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ22
Փոստային դասիչC5710
Պաշտոնական կայքesyria.sy/eraqqa/
Ալ-Ռակկա (Սիրիա)##
Ալ-Ռակկա (Սիրիա)

Ալ-Ռակկա (արաբ․՝ الرقة‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում, Ալ-Ռակկայի մարզի Ալ-Ռակկայի գավառի համանուն շրջանում։ Մարզի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Եփրատ գետի հյուսիսային ափին՝ Հալեպից 160 կմ դեպի արևելք։ Ունի 1962 կմ2 տարածք, 220 268 բնակչություն և Սիրիայի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն է։ 1970-ական թվականների կեսերից քաղաքի տնտեսությունը հիմնված է էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության ու նավթարդյունեբերության վրա։ Քաղաքում գործում են պատմական ոչ մեծ թանգարանը, Աբբասյանների ապարանքը, Մեծ մզկիթը, որ կառուցվել է 8-րդ դարում։

Հելլենիստական ու բյուզանդական դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ռակկա քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. 242 կամ 244 թվականին Սելևկյանների թագավոր Սելևկ II Կալինիկի կողմից և կոչվել է Կալինիկում կամ Կալինիկոս (Καλλίνικος, Latinized as Callinicum)[1]։ Բյուզանդական դարաշրջանում վերանվանվել է Լեոնտուպոլիս, սակայն ավելի հաճախ շարունակել է կոչվել Կալինիկոս։ Այդ ժամանակ քաղաքը եղել է տնտեսական ու ռազմական կենտրոն։ Մ. թ. 542 թվականին քաղաքն ավերվել է Սասանյանների արշավանքի հետևանքով։ Վերջիններիս առաջնորդում էր Խոսրով I Անուշիրվանը։ Ավելի ուշ քաղաքը վերակառուցվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի կողմից։

Վաղ իսլամական դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղդադյան դարպաների ավերակները

639 թվականին քաղաքը գրավվել է արաբական ցեղերի կողմից։ Այդ ժամանակ էլ ստացել է Ալ-Ռակկա անունը[1]։ 640 թվականին կառուցվել է առաջին մզկիթը։ Ռազմավարական բարենպաստ դիրքի շնորհիվ Ալ-Ռակկա քաղաքի նշանակությունն ավելի է մեծանում օմեյանների մղած պատերազմների ժամանակ ու Աբասյանների կառավարման սկզբում։ 771—772 թվականներին Ալ-Մանսուր խալիֆը Ալ-Ռակկայից 200 մետր հեռավորության վրա կառուցում է ռազմական կայազոր։

796 թվականին Հարուն ալ-Ռաշիդը որոշում է Ալ-Ռակկան դարձնել իր նստավայրը։ Հետագա 30 տարիների ընթացքում Ալ-Ռակկան Հյուսիսային Աֆրիկայից մինչ Կենտրոնական Ասիա ձգվող Աբբասյանների խալիֆայության ձևական մայրաքաղաքն էր, սակայն կառավարությունը շարունակում էր մնալ Բաղդադում։ 809 թվականին մայրաքաղաքը կրկին տեղափոխվում է Բաղդադ, իսկ Ալ-Ռակկան շարունակում է մնալ կայսրության արևմտյան հատվածի (ներառյալ Եգիպտոսը) մայրաքաղաքը։

Անկման շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եփրատի ափը

9-րդ դարի վերջում Ալ-Ռակկան անկում ապրեց Աբբասյանների ու Թուլունիների, իսկ հետագայում նաև կարմատյան շիաների շարունակվող պատերազմների պատճառով 10-րդ դարի վերջից մինչ 12-րդ դարը գտնվել է բեդուինական տոհմերի տիրապետության տակ։

Վերածննդի դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ռակկան վերելք ապրեց 12-րդ դարում ու 13-րդ դարի առաջին կեսին՝ զենգյանների ու այուբյանների օրոք դառնալով գյուղատնտեսական ու ձեռագործության կենտրոն։ Այդ ժամանակաշրջանում են կառուցվել Բաղդադյան դարպասները։ Սպանված Իմադ ալ-Դին Զանգի աթաբեկը նախապես թաղված է եղել Ալ-Ռակկայում։ Ալ-Ռակկան ավերվել է 1260-ական թվականներին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ։ Տվյալներ կան, որ քաղաքի վերջին բնակիչները սպանվել են 1288 թվականին։

Օսմանյան ժամանակաշրջան ու ներկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
աաջից

16-րդ դարում նորից հիշատակվում է Ալ-Ռակկան՝ որպես Օսմանյան կայսրության մաքսակետ Եփրատ գետի վրա։ Նույնիսկ հիմնադրվել է Ալ-Ռակկայի վիլայեթը, որի մայրաքաղաքը, սակայն, գտնվել է ոչ թե քաղաքում, այլ նրանից 200 կմ դեպի հյուսիս։

Ալ-Ռակկա քաղաքը կրկին բնակեցվել է 1864 թվականին։ Նախապես այն եղել է ռազմակայան, իսկ հետագայում՝ բնակավայր արաբ բեդուինների ու չեչենների համար (ընդհանուր անունով՝ «չերքեզներ»), ովքեր փրկվել էին 19-րդ դարում Կովկասում տեղի ունեցած պատերազմնեից։ Ֆրանսիական մանդատի տարիներին կառուցվել է կառավարության շենք, որտեղ այժմ տեղակայված է քաղաքային թանգարանը։

1950-ական թվականներին՝ Կորեական պատերազմի ժամանակ, աշխարհում մեծ թափ է ստանում բամբակի առևտուրը, ինչը խթանում է քաղաքի զարգացումն ու Եփրատի միջին հոսանքի հողերի մշակումը։

Սիրիայի քաղաքացիական պատերաազմի ընթացքում՝ 2013 թվականի մարտին, քաղաքը գրավվել է հեղափոխականների կողմից։ Ներկայումս քաղաքի վերահսկողությունը գտնվում է Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից։ Քաղաքում հաստատված է շիաների կառավարություն։

Raqqaի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18
(64)
22
(72)
26
(79)
33
(91)
41
(106)
42
(108)
43
(109)
47
(117)
41
(106)
35
(95)
30
(86)
21
(70)
47
(117)
Միջին բարձր °C (°F) 12
(54)
14
(57)
18
(64)
24
(75)
31
(88)
36
(97)
39
(102)
38
(100)
33
(91)
29
(84)
21
(70)
16
(61)
26
(79)
Միջին ցածր °C (°F) 2
(36)
3
(37)
5
(41)
11
(52)
15
(59)
18
(64)
21
(70)
21
(70)
16
(61)
12
(54)
7
(45)
4
(39)
11
(52)
Ռեկորդային ցածր °C (°F) −7
(19)
−7
(19)
−2
(28)
2
(36)
8
(46)
12
(54)
17
(63)
13
(55)
10
(50)
2
(36)
−2
(28)
−5
(23)
−7
(19)
Տեղումներ մմ (դյույմ) 22
(0.87)
18.2
(0.717)
24.3
(0.957)
10.2
(0.402)
4.5
(0.177)
0
(0)
0
(0)
0
(0)
0.1
(0.004)
3.1
(0.122)
12.4
(0.488)
13.6
(0.535)
108.4
(4.272)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 7 6 5 5 2 0 0 0 0.1 2 3 6 36.1
% խոնավություն 76 72 60 53 45 34 38 41 44 49 60 73 54
Աղբյուր #1: [2]
Աղբյուր #2: [3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Meinecke, 1995, էջ 410
  2. «Climate statistics for Ar-Raqqah». World Weather Online. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Averages for Ar-Raqqah». Weather Base. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Густерин П. В., Города Арабского Востока. — М.։ Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
  • Michael Meinecke, Raqqa on the Euphrates. Recent Excavations at the Residence of Harun er-Rashid, in։ Susanne Kerner (ed.), The Near East in Antiquity. German Contributions to the Archaeology of Jordan, Palestine, Syria, Lebanon and Egypt II, Amman 1991, pp. 17–32.
  • Michael Meinecke, Early Abbasid Stucco Decoration in Bilad al-Sham. In։ Muhammad Adnan al-Bakhit — Robert Schick (edd.)։ Bilad al-Sham During the 'Abbasid Period (132 A.H./750A.D.-451 A.H./1059A.D.). Proceedings of the Fifth International Conference for the History of the Bilad al-Sham 7-11 Sha’ban 1410 A.H./4-8 March, 1990, English and French Section, Amman 1412/1991, pp. 226–237.
  • Michael Meinecke, Forced Labor in Early Islamic Architecture։ The Case of ar-Raqqa/ar-Rafiqa on the Euphrates. In։ Ders.։ Patterns and Stylistic Changes in Islamic Architecture. Local Traditions Versus Migrating Artists, New York, London 1996, pp. 5–30.
  • Michael Meinecke, Ar-Raqqa am Euphrat։ Imperiale und religiöse Strukturen der islamischen Stadt, in։ Mitteilungen der Deutschen Orient-Gesellschaft 128 (1996), pp. 157–172.
  • Stefan Heidemann, Die Renaissance der Städte in Nordsyrien und Nordmesopotamien. Städtische Entwicklung und wirtschaftliche Bedingungen in ar-Raqqa und Harran von der Zeit der beduinischen Vorherrschaft bis zu den Seldschuken (Islamic History and Civilization. Studies and Texts 40), Leiden u. a. (Brill) 2002.
  • Myriam Ababsa, Les mausolées invisibles։ Raqqa, ville de pèlerinage ou pôle étatique en Jazîra syrienne? In։ Annales de Géographie 622 (2002), pp. 647–664.
  • Stefan Heidemann — Andrea Becker (edd.), Raqqa II — Die islamische Stadt, Mainz (Philipp von Zabern) 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ռակկա» հոդվածին։