Ալ-Մայադին
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Մայադին | ||
الميادين | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Դեյր-էլ-Զորի մարզ | |
Մինտակա | Ալ-Մայադինի գավառ | |
Նահիյա | Ալ-Մայադինի շրջան | |
ԲԾՄ | 187 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 48 922 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +963 51 71XXXX | |
|
Ալ-Մայադին կամ Մայադին (արաբ․՝ الميادين), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում, Դեյր-էլ-Զորի մարզում։ Հանդիսանում է Ալ-Մայադինի գավառի և Ալ-Մայադինի շրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Մայադին քաղաքը գտնվում է Դեյր-էլ-Զորի մարզի կենտրոնական հատվածում, Եփրատի աջ ափին, Եփրատ և Խաբուր գետերի հատման կետից 12 կմ ներքև ջրի հոսանքի ուղղությամբ։ Ծովի մակարդակից ունի 187 մ բացարձակ բարձրություն[1]։ Մայրաքաղաք Դամասկոսից հեռու է 410 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մարզի կենտրոն Դեյր-էլ-Զորից՝ 40 կմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունն կազմում է 48 922 մարդ, իսկ համանուն շրջանի բնակչությունն իր շրջակա 7 գյուղերով և ավաներով կազմում է 86 091 մարդ[2]։
Տարի | 1960 | 1970 | 1981 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|
Բնակ. | 7 167 | 10 083 | 14 966 | 48 922* | 60 376** |
Աղբյուր։ World Gazetteer, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսությունը հանդիսանում է քաղաքի տնտեսության առանցքային ճյուղը։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Մայադինով է անցնում Հալեպ և Աբու Քամալ քաղքները կապող ավտոմայրուղին, որը նաև երկիրը կապում է Իրաքի հետ։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Դեյր-էլ-Զոր քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ալ-Մայադին, Սիրիա»: Ֆիզիկաշխարահգրական տվյալներ: Վերցված է 12 Հունիսի 2015:
- ↑ «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է 12 Հունիսի 2015:
|
|