Դեյր-էլ-Զորի գավառ
Արտաքին տեսք
Դեյր-էլ-Զորի գավառ արաբ․՝ منطقة دير الزور | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ |
Ներառում է | Դեյր-էլ-Զորի, ալ-Քասրայի, ալ-Բուսեյրայի, ալ-Մուհասսանի, ալ-Թաբնիի, Խաշամի,ալ-Սուրի շրջաններ |
Վարչկենտրոն | Դեյր-էլ-Զոր |
Հիմնական լեզու | Արաբերեն, |
Բնակչություն (2004) | 492 434 |
Տարածք | 14389,6 |
Պատմական շրջան(ներ) | Միջագետք |
Ժամային գոտի | UTC+2 |
Դեյր-էլ-Զորի գավառ (արաբ․՝ منطقة دير الزور), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի մարզի 3 գավառներից մեկը։
Վարչական կենտրոնն է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ 2010 թվականին այն հռչակվել է Արմավիրի քույր քաղաք[1]։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով գավառը ունի 492 434 բնակչություն՝ հիմնականում արաբներ[2]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Դեյր-էլ-Զորի գավառը բաղկացած է 7 շրջաններից՝
- Դեյր-էլ-Զորի շրջան (արաբ․՝ ناحية دير الزور), կենտրոն՝ քաղաք Դեյր-էլ-Զոր, բնակչություն՝ 239 196
- Ալ-Քասրայի շրջան (արաբ․՝ ناحية الكسرة), կենտրոն՝ քաղաք ալ-Քասրա, բնակչություն՝ 63 226
- Ալ-Բուսեյրայի շրջան (արաբ․՝ ناحية البصيرة), կենտրոն՝ քաղաք ալ-Բուսեյրա, բնակչություն՝ 40 236
- Ալ-Մուհասսանի շրջան (արաբ․՝ ناحية الموحسن), կենտրոն՝ քաղաք ալ-Մուհասսան, բնակչություն՝ 35 113
- Ալ-Թաբնիի շրջան (արաբ․՝ ناحيةالتبني), կենտրոն՝ քաղաք ալ-Թաբնի, բնակչություն՝ 48 393
- Խաշամի (արաբ․՝ ناحية خشام), կենտրոն՝ քաղաք Խաշամ, բանկչություն՝ 28 718
- ալ-Սուրի շրջան (արաբ․՝ ناحية الصور), կենտրոն՝ քաղաք ալ-Սուր, բնակչություն՝ 37 552
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դուրա Եվրոպոս
-
Քաղաքի հրապարակ
-
Եկեղեցի Դեյր-էլ-Զորում
-
Մզկիթ Դեյր էլ-Զորում
-
Հայ ուխտավորներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Al-Baath news (in Arabic) Արխիվացված 2011-09-03 Wayback Machine
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
|