Լաթակիայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Լաթակիայի մարզ
արաբ․՝ مُحافظة اللاذقية‎‎
Երկիր Սիրիա Սիրիա
Կարգավիճակ մարզ
Մտնում է Սիրիա
Ներառում է 4 գավառ
Վարչկենտրոն Լաթակիա
Բնակչություն (2011)
1 364 985 (1 տեղ)
Ազգային կազմ արաբներ, թուրքեր հայեր, քրդեր
Կրոնական կազմ մուսուլմաններ, ալավիներ, քրիստոնյաներ, մուրշիդիներ
Տարածք 2297 կմ² (5 տեղ)
Latakia in Syria (+Golan hatched).svg
Ժամային գոտի UTC+2,
ամռանը UTC+3
ISO 3166-2 կոդ SY-HL
Կոորդինատներ: 35°34′48.000000099994″ հս․ լ. 36°1′12.000000100011″ ավ. ե. / 35.58000000002777341° հս․. լ. 36.02000000002777824° ավ. ե. / 35.58000000002777341; 36.02000000002777824

Լաթակիայի մարզ (արաբ․՝ مُحافظة اللاذقية‎‎), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է Սիրիայի արևմուտքում, ունի ելք դեպի Միջերկրական ծով և սահմանակցում է Թուրքիայի հետ։ Մարզը զբաղեցնում է 2297 կմ² տարածք[1] և Սիրիայի փոքր մարզերից է։ Ունի 1,364,985 բնակչույթուն (2010 թ.)՝[2] հիմնականում ալավիներ, որոշակի թիվ են կազմում նաև հայերը՝ բնիկ և վերջին 200 տարում տեղափոխված։ Խոշոր քաղաքներն են՝ Լաթակիա, Ջաբլե, Քեսաբ, Ալ-Կարդահա և Սլինֆա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաթակիան մ.թ.ա. 1-ին դարում եղել է Տիգրան Մեծի հայկական պետության կազմում։ Տարբեր ժամանակներում ամբողջությամբ կամ մասամբ ընդգրկված է եղել Անտիոքի, Կիկիկյան Հայաստանի, Հալեպի ամիրայության և այլ պետությունների ու պետական կազմավորումների կազմում։ Խաչակրաց արշավանքների ընթացքում եղել է արաբների և խաաչակիրների բախման կիզակետում։

2011 թվականից սկսված Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում քաղաքը տուժել է Սիրիայի ապստամբների ռազմական գործողություններից, քանի որ երկրի ղեկավար ուժի՝ ալ-Ասադ ընտանիքի ու ալավիների միջնաբերդն է։ 2014 թվականի մարտի կեսերից նույն պատճառով, միջազգային տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող մի քանի հազար գրոհայիններ Թուրքիայի զինուժի անմիջական աջակցությամբ Թուրքիայի տարածքից ներխուժել են մարզի տարածք՝ գրոհելով ավելի քան 2000 տարի հայաբնակ Քեսաբի շրջանի գյուղերն ու ավանները, առաջին հերթին հենց Քեսաբ, որոնք անմիջապես հարակցում էին Թուրքիային։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաթակիայի մարզն գտնվում է Սիրիրայի հյուսիս-արևմուտքում, վարչկենտրոն Լաթակիա։ Սահմանակից է հյուսիսում՝ Թուրքիա, հյուսիս-արևելքում՝ Իդլիբի մարզ, արևելքում՝ Համայի մարզ, հարավում Տարտուսի մարզ, արևելքում՝ Միջերկրական ծով։ Մարզի ընդհանուր տարածքը 2297 կմ² է[3]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի տվյալներով մարզի բնակչությունը կազմում է 1,364,985 մարդ, մարզի բնակչությունն ընդգրկում է էթնիկական տարբեր խմբեր՝ արաբներ, հույներ և հայեր բնիկ և վերջին 200 տարում տեղափոխված։ Բնակչության մեծամասնությունն Ալավիներ են[4]։

Տարի 1960 1970 1981 1997 2004 2007 2010 2011 2014
Բնակ. 956,561 1,316,872 554,384* 936 000 879,551* 943,000 991,000 1,008,000** 1,890,000
Աղբյուր։ World Gazetteer և Statoids, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ

Վարչական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզը բաժանվում է 4 գավառների (մինտականեր)։ Դրանք են՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]