Ալ-Կունեյտրայի մարզ
Ալ-Կունեյտրայի արաբ․՝ مُحافظة القنيطرة | |
---|---|
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Սիրիա |
Ներառում է | 2 գավառ |
Վարչկենտրոն | Ալ-Կունեյտրա |
Բնակչություն (2004) | 64 680 |
Տարածք | 1861 |
![]() | |
![]() | |
Սահմանակցում է | Հյուսիսային մարզ |
Ժամային գոտի | UTC+2, ամռանը UTC+3 |
ISO 3166-2 կոդ | SY-QU |
Ալ-Կունեյտրա, (արաբ․՝ مُحافظة القنيطرة), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում։ Ունի 1861 կմ² տարածք և 64 680 բնակչություն (2012)[1]։ Վարչական կենտրոնն է Ալ-Կունեյտրա քաղաքը։ Հյուսիսում սահմանակից է Դամասկոս, արևելքում՝ Ռիֆ Դիմաշկի ու Դառաայի մարզերին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է երկրի հարավարևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Ալ-Կունեյտրա քաղաքն է։ Տարածքը կազմում է 1861 կմ2։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Դամասկոսի մարզի, արևելքում՝ Դառաայի մարզի, հարավում՝ Հորդանանի հետ, արևմուտքում՝ Իսրայելի (մասամբ Հորդանան գետի ու Տիվերիադ լճի տարածքում), հյուսիսում՝ Լիբանանի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզի տարածքի մեծ մասը Իսրայելի կողմից գրավվել է Վեցօրյա պատերազմի (1967 թվական) և Դատաստանի օրվա պատերազմի (1973 թվական) ժամանակ և ձևավորվել Գոլանի բարձունքներ վիճելի տարածքը։
1981 թվականին Իսրայելի Քնեսեթն ընդունեց «Գոլանի բարձունքների մասին օրենքը», որով միակողմանի կարգով հռչակվեց Իսրայելի գերիշխանությունը այդ տարածքի վրա։ Անեքսիան անվավեր ճանաչվեց ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ և քննադատվեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին[2][3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 49 195 մարդ[4]։
Մարզի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների
1981 | 1997 | 2013 |
---|---|---|
26 258 | 33 000 | 49 195 |
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզը բաժանված է 2 գավառների (մինտականեր)՝
- Ալ-Կունեյտրայի գավառ (արաբ․՝ منطقة القنيطرة), կենտրոն՝ Ալ-Կունեյտրա, բնակչություն՝ 64 680 մարդ, 4 շրջան
- Ֆիկի գավառ (արաբ․՝ منطقة فق), կենտրոն՝ Ֆիկ, բնակչություն՝ 1 947 մարդ, 2 շրջան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սիրիայի բնկաչություն»։ Վերցված է 19 օգոստոս 2011
- ↑ «GENERAL ASSEMBLY ADOPTS BROAD RANGE OF TEXTS, 26 IN ALL, ON RECOMMENDATION OF ITS FOURTH COMMITTEE, INCLUDING ON DECOLONIZATION, INFORMATION, PALESTINE REFUGEES»։ United Nations։ դեկտեմբերի 5, 2008։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2015-02-21
- ↑ UN Security Council Resolution 497
- ↑ «al-Qunayţirah» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 22
|