Jump to content

Մինտակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մինտակա (Սիրիա)ից)

Մինտակա (արաբ․՝ منطقة‎‎‎ mintaqä, հոգնակի՝ مَنَاطِقُ manātiq), մի շարք արաբական պետությունների վարչատարածքային բաժանման միավոր։ Որպես առաջին աստիճանի վարչական միավոր՝ օգտագործվում է 3 երկրում՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել, Չադ։ Որոշ արաբական երկրներում, որտեղ կան ավելի մեծ տարածքային միավորներ՝ նահանգներ կամ մարզեր (օրինակ՝ Սիրիա), մինտական երկրորդական աստիճանի վարչական միավոր է։

Մինտական բառացի արաբերենից թարգմանվում է գոտի, շրջան, զոնա։ Հայերենում՝ որպես վարչատարածքային միավոր, համապատասխանում է գավառին։ Շփոթություն կարող են առաջացնել մինտակաների տարածքային չափերը. նրանք երբեմն համապատասխանում են ՀՀ մարզերին։ Իրականում մարզային բաժանումը միայն Հայաստանում է փոքր միավոր։ Որոշ երկրներում գավառի կարգավիճակը բնորոշելու համար օգտագործվում է նաև مديرية (մուդիրիա) կամ قضاء (կադա) եզրույթները։

Սաուդյան Արաբիայում, պարադոքսալ կերպ, ոչ թե մինտական է մտնում մուհաֆազայի կազմի մեջ (այսինքն՝ գավառը մարզի մեջ), այլ հակառակը. մինտակաները բաժանվում են մուհաֆազաների։