Մինտակա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մինտակա (արաբ․՝ منطقة mintaqä, հոգնակի՝ مَنَاطِقُ manātiq), մի շարք արաբական պետությունների վարչատարածքային բաժանման միավոր։ Որպես առաջին աստիճանի վարչական միավոր՝ օգտագործվում է 3 երկրում՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել, Չադ։ Որոշ արաբական երկրներում, որտեղ կան ավելի մեծ տարածքային միավորներ՝ նահանգներ կամ մարզեր (օրինակ՝ Սիրիա), մինտական երկրորդական աստիճանի վարչական միավոր է։
Մինտական բառացի արաբերենից թարգմանվում է գոտի, շրջան, զոնա։ Հայերենում՝ որպես վարչատարածքային միավոր, համապատասխանում է գավառին։ Շփոթություն կարող են առաջացնել մինտակաների տարածքային չափերը. նրանք երբեմն համապատասխանում են ՀՀ մարզերին։ Իրականում մարզային բաժանումը միայն Հայաստանում է փոքր միավոր։ Որոշ երկրներում գավառի կարգավիճակը բնորոշելու համար օգտագործվում է նաև مديرية (մուդիրիա) կամ قضاء (կադա) եզրույթները։
Սաուդյան Արաբիայում, պարադոքսալ կերպ, ոչ թե մինտական է մտնում մուհաֆազայի կազմի մեջ (այսինքն՝ գավառը մարզի մեջ), այլ հակառակը. մինտակաները բաժանվում են մուհաֆազաների։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|