Ալ-Բուսեյրա
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Բուսեյրա | ||
البصيرة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Դեյր-էլ-Զորի մարզ | |
Մինտակա | Դեյր-էլ-Զորի գավառ | |
Նահիյա | Ալ-Բուսեյրայի շրջան | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 6199 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Ալ-Բուսեյրա (արաբ․՝ البصيرة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Դեյր-էլ-Զորի մարզում։ Հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկի՝ ալ-Բուսեյրայի շրջանի կենտրոնը։ 2004 թվականի տվյալներով շրջանն ուներ 40 236 բնակիչ՝ հիմնականում արաբներ[1]։ Հիմնական զբաղմունքը ոռոգովի երկրագործությունն է և անասնապահությունը։
Քաղաքը գտնվում է Խաբուր և Եփրատ գետերի միախառնման տեղում, Դեյր-էլ-Զոր քաղաքից հարավ-արևելք։ Մոտ բնակավայրերից են ալ-Մուհասսանը՝ հյուսիս-արևմուտքում, ալ-Աշարան, ալ-Մայադինը և Հաջինը՝ հարավ-արևելքում։ Քաղաքն հայտնի էր իր լատիներեն անվանմամբ՝ Ցիրկեզիում (լատին․՝ Circesium)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
|