Ջարաբուլուս
Քաղաք | ||
---|---|---|
Ջարաբուլուս | ||
արաբ․՝ جرابلس | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Ջարաբուլուսի գավառ | |
Նահիյա | Ջարաբուլուսի շրջան | |
ԲԾՄ | 367±1 մետր, 356±1 մետր | |
Բնակչություն | 11 570 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ, քրդեր, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Ջարաբուլուս (արաբ․՝ جرابلس, քրդ.՝ Cerablûs), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ջարաբուլուսի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է, որի տարածքում են գտնվում աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Կարքեմիշի ավերակները։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ աջ ափին։ Մոտ է թուրքական սահմանին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 367 մ։
Ջարաբուլուս քաղաքից 95 կմ հարավ-արևմուտք գտնվում է մարզկենտրոն Հալեպը, իսկ մայրաքաղաքից հեռու է 393 կմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ջարաբուլուս քաղաքի բնակչությունը կազմում էր 11 570 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում քրդերը[1]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Ավելի հարավ՝ տեղ-տեղ թուրքական տարածքով, անցնում է Հալեպ-Մոսուլ երկաթգիծը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարաբուլուս» հոդվածին։ |
|