Jump to content

Ալ-Կունեյտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Կունեյտրա
արաբ․՝ القنيطرة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԱլ-Կունեյտրայի մարզ
ՄինտակաԱլ-Կունեյտրայի գավառ
ՆահիյաԱլ-Կունեյտրայի շրջան
Հիմնադրված է1000 թ.
ԲԾՄ942 մետր
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն153 մարդ (2004)[1]
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ43
Պաշտոնական կայքequnaytra.sy(արաբ.)
Ալ-Կունեյտրա (Սիրիա)##
Ալ-Կունեյտրա (Սիրիա)

Ալ-Կունեյտրա (արաբ․՝ القنيطرة‎‎), լքված քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Կունեյտրայի մարզի համանուն գավառում։ Հանդիսանում է համանուն մարզի վարչական կենտրոնը և գտնվում է ՄԱԿ-ի հսկողության ներքո։

2024 թվականի դեկտեմբերին քաղաքն անցավ Իսրայելի վերահսկողության տակ.

1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում քաղաքը գրավել են Իսրայելական զինված ուժերը։ 1973 թ.-ի Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ սիրիական զինված ուժերի կրկին հսկողություն են հաստատել քաղաքում։ Այդ ժամանակ Ալ-Կունեյտրայում էր կենտրոնացել Սիրիայի զինված ուժերի գրեթե կեսը։ Նույն թվականին սեպտեմբերի 21-ին քաղաքը ռմբակոծվում է Իսրայելի օդուժի կողմից, որից հետո հաջորդել է Իսրայելի ներխուժումը քաղաք և բնակավայրի ամբողջական ոչնչացում։

Պատերազմի ավարտից հետո՝ 1974 թվականի մայիսին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իսրայելի և Սիրիայի միջև կնքվել է համաձայնագիր՝ համաձայն որի Իսրայելի կողմից գրավված տարածքը պետք է դառնա չեզոք գոտի երկու երկրների միջև և գտնվի ՄԱԿ-ի զինված ուժերի հսկողության ներքո։

Մինչև 1973 թվականը Ալ-Կունեյտրայում բնակվում էր 17000 մարդ։

Ալ-Կունեյտրան վերադարձվել է Սիրիային «Սիրիայի և Իսրայելի միջև բաժանարար գոտու» հայտնի համաձայնագրի շրջանակներում 1974 թ.-ի մայիսի 31-ին[2]։

ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Նիս Գորան Հուսինգը Ալ-Կունեյտրա այցելելուց հետո հայտարարել էր, որ քաղաքը ամբողջությամբ թալանվել և ոչնչացվել է[3]։

ԱՄՆ-ի փախստականների և միգրանտների հարցերով հանձնաժաղովը հայտարարել էր, որ Իսրայելի գրավումից հետո իսրայելցիները քաղաքը բուլդոզերներով ավերել են[4]։

1974 թվականից Ալ-Կունեյտրան գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող զինված ուժերի հսկողության ներքո։ Քաղաքը և հարակից տարածքները համարվում են բարձր ռիսկային գոտի ականների առկայության պատճառով։

Սիրիական ճգնաժամի ընթացքում քաղաքը մի քանի անգամ անցել է Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչների հսկողությանը։

Ալ-Կունայտրայի համայնապատկերը արևմուտքից

2018 թվականի հուլիսի 26-ին սիրիական Բաասական բանակը վերագրավեց Կունեյտրա քաղաքը։

2024 թվականի դեկտեմբերին քաղաքն անցավ Իսրայելի վերահսկողության տակ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20130122165907/http://www.cbssyr.org/new%20web%20site/General_census/census_2004/NH/TAB14-1-2004.htm
  2. of Forces Agreement Between Israel and Syria; May 31, 1974(չաշխատող հղում) (անգլ.)
  3. Jeremy Bowen, Six Days: How the 1967 War Shaped the Middle East, էջ. 304. Simon & Schuster Ltd, 2003. ISBN 0-7432-3095-7 (անգլ.)
  4. www.refugees.org(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կունեյտրա» հոդվածին։