Ջաբլե
Քաղաք | ||
---|---|---|
Ջաբլե | ||
արաբ․՝ جبلة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Լաթակիայի մարզ | |
Մինտակա | Ջաբլեի գավառ | |
Նահիյա | Ջաբլեի շրջան | |
ԲԾՄ | 0 մ | |
Բնակչություն | 75505 մարդ (2012) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +963 41 | |
| ||
Ջաբլե (արաբ․՝ جبلة), ծովափնյա քաղաք[1] Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ջաբլեի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի 75505 բնակչություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փյունիկացիները Ջաբլե քաղաքն անվանում էին Գաբալա։
Անտիկ դարաշրջանում Ջեբլան համարվում էր Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքներից մեկը։ Այստեղ կառուցվել էր հսկայական ամֆիթատրոն, որ տեղավորում էր մինչև 8000 հանդիսատես։ Պատերազմների ժամանակ ամֆիթատրոնը վերածվում էր ամրոցի, որտեղից գետնանցումով կարելի էր հասնել ծովին։
Ավելի ուշ Ջեբլան մտնում էր Խաչակիրների պետություններից մեկի՝ Անտիոքի կոմսության կազմի մեջ։ Սալադինը Ջեբլան գրավեց Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ՝ 1179 թվականին։ Քաղաքում են գտնվում Իբրահիմ իբն Ադհամ սուլթանի շիրիմն ու մզկիթը։ Սուլթանը հայտնի սուֆիա էր, ով լքել էր իր գահը և կյանքի մնացած մասը նվիրել աղոթելուն[1][2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությամբ զբաղվող գործարաններ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջաբլեն գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Լաթակիա քաղաքից 18 կմ դեպի հարավ։ Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակին հավասար բարձրության վրա[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 75 505 մարդ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Gabala». Catholic Encyclopedia.
- ↑ Google Books Travels In Asia And Africa, 1325-54 By Battuta Ibn, Ibn Batuta Translated by Sir Hamilton Gibb (1996) ISBN 81-206-0809-7 p. 62
- ↑ «Jablah, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Stima World Gazetteer». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաբլե» հոդվածին։ |
|