Բանիաս
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բանիաս | ||
| արաբ․՝ بانياس | ||
Բանիաս՝ ինքնաթիռից | ||
| 35°10′56″N 35°56′25″E / 35.18222°N 35.94028°E | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Տարտուսի մարզ | |
| Մինտակա | Բանիասի գավառ | |
| Նահիյա | Բանիասի շրջան | |
| ԲԾՄ | 9 մ | |
| Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | |
| Պաշտոնական լեզու | արաբերեն | |
| Բնակչություն | 42 128 մարդ (2004) | |
| Ազգային կազմ | արաբներ | |
| Կրոնական կազմ | Սուննի իսլամ, Քրիստոնեություն | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 43 | |
| Պաշտոնական կայք | newadvent.org/cathen/02215a.htm | |
|
| ||
Բանիաս (արաբ․՝ بانياس), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Տարտուսի մարզի Բանիասի գավառում։ Հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փյունիկիայի տիրապետության ներքո Բանիասը եղել է կարևորագույն նավահանգիստ։ Հույների գերիշխանության ժամանակ այն հայտնի էր որպես Բալեմիա։ Ունեցել է բազմաթիվ այգիներ։ Մեր ժամանակներում քաղաքը հայտնի է իր նավթավերամշակման գործարաններով։ Բազմաթիվ են հնուց մնացած ցիտրուսային այգիները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն գտնվում է երկրի արևմտյան մասում։ Տեղակայված ծովի մակարդակից 9 մ բարձրության վրա, 55 կմ հարավ երկրի գլխավոր նավահանգիստ համարվող Լաթակիայից և 35 կմ հյուսիս Տարտուս քաղաքից[1]։ Քաղաքի միջով անցնում է Բանիաս գետը, որը թափվում է Միջերկրական ծով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մարդահամարի տվյալների համաձայն քաղաքն ունի 42 128 բնակիչ[2]։ Իսկ համանուն շրջանն իր շրջակա 36 գյուղերով և ավաներով կազմում է 94,832 մարդ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]| ալ-Մարկաբ | Բանիաս, հեղինակ՝ Հարրի Ֆենն | ցույց. 2011 թ., ապրիլի 29 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիզիկաշխարհագրական տվյանլեր
- ↑ Սիրիայի մարդահամար, 2008
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանիաս» հոդվածին։ |
| ||||||||||


