Դեյր Հաֆիր
| Քաղաք | ||
|---|---|---|
| Դեյր Հաֆիր | ||
| արաբ․՝ دير حافر | ||
| 36°03′22″N 37°41′40″E / 36.05611°N 37.69444°E | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
| Մինտակա | Դեյր Հաֆիրի գավառ | |
| Նահիյա | Դեյր Հաֆիրի շրջան | |
| Մակերես | 5.7 կմ² | |
| ԲԾՄ | 342 մ | |
| Բնակչություն | 18․948 մարդ (2004) | |
| Ազգային կազմ | Թուրքմեններ և Քրդեր | |
| Կրոնական կազմ | Իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
|
| ||
Դեյր Հաֆիր (արաբ․՝ دير حافر), քաղաք Սիրիայի հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Դեյր Հաֆիրի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի կենտրոնական հատվածում՝ Հալեպ քաղաքից 52 կմ հեռավորության վրա, Դամասկոսից 315 կմ հեռավորության վրա։ Քաղաքում կա հիվանդանոց, միջնակարգ ու տարրական դպրոցներ։ Տեղակայված է ծովի մակարդակից 334 մ բարձրության վարա[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Դեյր Հաֆիրինի բնակչությունը կազմում էր 18,948 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում թուրքմեններ և քրդեր։ Իսկ համանուն շրջանի բնակչություն իր 11 բնակավայրերով կազմում է 33,592 մարդ[2]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Այնտեղ էլ գոյացել է երկաթուղային քառակողմ հանգույց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիզիկաշխարահգրական տվյալներ
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
| ||||||
