Համա
Քաղաք | ||
---|---|---|
Համա | ||
حماه | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Համայի մարզ | |
Գավառ | Համայի գավառ | |
ԲԾՄ | 289 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Խոսվող լեզուներ | արաբերեն | |
Բնակչություն | 696 863[1] մարդ (2009) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 33 | |
Պաշտոնական կայք | ehama.sy | |
| ||
Համա (արաբ․՝ حماه), քաղաք Սիրիայի կենտրոնական հատվածում՝ Օրոնտ գետի ափին։ Քաղաքը գտնվում է Հոմսից 47 կմ դեպի հյուսիս[2][3] և մայրաքաղաք Դամասկոսից 209 կմ հեռավորության վրա։
Համարվում է Համայի մարզի և նույնանուն գավառի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը։
Ըստ 2009 թվականի Սիրիայի կենտրոնական բյուրոյի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 696 863 մարդ։ Համարվում է Սիրիայի 5-րդ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Դամասկոսից, Հալեպից, Հոմսից և Լաթակիայից հետո։
Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից մոտ 270 մետր բարձրության վրա։
Կլիման՝ կիսաանապատային է։ Բնորոշ են տաք ամառները և մեղմ ձմեռները։ Զբաղեցնումէ 3680 կմ² տարածք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համա քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս նոր քարե դարի և երկաթե դարաշրջանի ժամանակներից։
Համա քաղաքը նաև նշվում է մի շարք արձանագրությունների մեջ, որպես ժամանակների արամերեն լեզվի ամենամեծ կենտրոններից մեկը։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ քաղաքը ստացել է հունական ծագմամբ Էպիվանիա անունը։ Ավելի ուշ քաղաքում հաստատվել է Բյուզանդիայի վերահսկողությունը։
638-639 թվականներին քաղաքը նվաճել են արաբները: Խաչակրաց երրորդ արշավանքից հետո 1108 թվականին այստեղ ստեղծվել է խաչակրաց իշխանություններ։
1188 թվականին Սալահ ադ-Դին ալ-Բիտարը վերանվաճել է քաղաքը։ Նրա մահից հետո քաղաքում հաստատվել է մամլուքների կառավարությունը։ 14-րդ դարի սկզբին արդեն քաղաքը համարվում էր Օսմանյան Թուրքիայի կենտրոններից մեկը։
Առաջին համաշխարհային պատերազմից ժամանակ քաղաքը ավերվեց։ Դրանից հետո Թուրքիան ենթարկվեց կապիտուլյացիայի։ Համա քաղաքը (որպես Սիրիայի մաս) անցավ Ֆրանսիային:
1941 թվականին նա դարձավ նորանկախ Սիրիայի բաղկացուցիչ մաս։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 11.4 (52.5) |
13.8 (56.8) |
17.9 (64.2) |
23.1 (73.6) |
29.3 (84.7) |
33.8 (92.8) |
36.2 (97.2) |
36.2 (97.2) |
33.8 (92.8) |
27.6 (81.7) |
19.7 (67.5) |
13.1 (55.6) |
24.66 (76.39) |
Միջին օրական °C (°F) | 6.6 (43.9) |
8.3 (46.9) |
11.6 (52.9) |
15.9 (60.6) |
21.1 (70) |
25.8 (78.4) |
28.2 (82.8) |
27.9 (82.2) |
25.3 (77.5) |
19.3 (66.7) |
12.7 (54.9) |
7.9 (46.2) |
17.55 (63.59) |
Միջին ցածր °C (°F) | 2.9 (37.2) |
3.3 (37.9) |
5.4 (41.7) |
8.8 (47.8) |
12.9 (55.2) |
17.4 (63.3) |
20.2 (68.4) |
20.1 (68.2) |
17.1 (62.8) |
12.4 (54.3) |
6.6 (43.9) |
3.7 (38.7) |
10.9 (51.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 72.5 (2.854) |
54.3 (2.138) |
49.3 (1.941) |
32.3 (1.272) |
10.3 (0.406) |
3.8 (0.15) |
0.4 (0.016) |
0.1 (0.004) |
1.8 (0.071) |
21.4 (0.843) |
40 (1.57) |
66.5 (2.618) |
352.7 (13.883) |
% խոնավություն | 65.5 | 63 | 59 | 56 | 51.5 | 46 | 44.5 | 46.5 | 48 | 54.5 | 59.5 | 65.5 | 54.955 |
աղբյուր: Climate Charts' |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2004 official census»։ cbss։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2013-11-04
- ↑ Updated: Your Cheat Sheet to the Syrian Conflict. PBS.
- ↑ «Hamah (Syria)»։ Encyclopedia Britannica։ Վերցված է հունիսի 3, 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dumper, Michael; Stanley, Bruce E.; Abu-Lughod, Janet L. (2007), Cities of the Middle East and North Africa: A Historical Encyclopedia, ABC-CLIO, ISBN 9781576079195, https://books.google.am/?id=3SapTk5iGDkC&printsec=frontcover&dq=Cities+of+the+Middle+East#PPA156,M1.
- Herzog, Johann Jakob; Schaff, Phillip (1911), The new Schaff-Herzog encyclopedia of religious knowledge: embracing Biblical, historical, doctrinal, and practical theology and Biblical, theological, and ecclesiastical biography from the earliest times to the present day, Funk and Wagnalls Company, https://books.google.am/?id=amYAAAAAMAAJ&pg=PA232&dq=Hamah+Christian+population.
- Reilly, James (2002), A small town in Syria: Ottoman Hama in the eighteenth and nineteenth centuries, P. Lang, ISBN 9783906766904.
- Ring, Trudy; Berney, K.A.; Salkin, Robert M.; La Boda, Sharon; Watson, Noelle; Schellinger, Paul (1996), International Dictionary of Historic Places: Middle East and Africa, Routledge, ISBN 1-884964-03-6, https://books.google.am/?id=R44VRnNCzAYC.
- Shatzmiller, Maya (1994), Labour in the medieval Islamic world, BRILL, ISBN 9789004098961, https://books.google.am/?id=Bzo0Skd1kcYC&pg=PA65&dq=Population+of+Egypt+Ayyubid.
- le Strange, Guy (1890), Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500, Committee of the Palestine Exploration Fund, https://books.google.am/?id=ENANAAAAIAAJ&pg=PA493&dq=Lajjun+Guy+le+Strange.
- Winckler, Onn (1998), Demographic developments and population policies in Baʻathist Syria, Sussex Academic Press, ISBN 1-902210-16-6, https://books.google.am/?id=ki6yXV0qxw4C&pg=PA71&dq=Hama+Syria.