Առիհա
| քաղաք, գյուղ, populated place in Syria? և վարչատարածքային միավոր | ||
|---|---|---|
| Առիհա | ||
| արաբ․՝ أريحا | ||
| 35°49′0″N 36°36′0″E / 35.81667°N 36.60000°E | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Իդլիբի մարզ | |
| Մինտակա | Առիհայի գավառ | |
| Նահիյա | Առիհայի շրջան | |
| ԲԾՄ | 587 մ | |
| Բնակչություն | 55 017 մարդ (2008) | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Առիհա (արաբ․՝ أريحا), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Առիհայի գավառի և համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 39501 մարդ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տեղում առաջին բնակավայրը հիմնադրվել է շուրջ 5 հազարամյակ առաջ։ Հռոմեական ու բյուզանդական դարաշրջաններում Առիհա քաղաքն ընդգրկված էր Անտիոքի կազմում և հոգևոր կարևոր կենտրոն էր։ Քաղաքը ծաղկում ապրեց մեր թվարկության 240-350 թվականներին։ 637 թվականին Օմար բեն ալ-Աասը գրավեց քաղաքը։ Հետագայում Առիհան մտնում էր Հալկիդի նահանգի, ապա Հալեպի, իսկ ավելի ուշ՝ կրկին ՀԱլկիդի նահանգի կազմի մեջ։ Քաղաքի գեղեցկության մասին իր աշխատություններում հիշատակել է Յակուտ ալ-Համավին։ 1516 թվականին Առիհայի բանալիներն ստացավ սւոլթան Սալիմ I-ը։ 1809 թվականին ստացավ ներքին ինքնավարության իրավունք։ Առիհայում մինչև հիմա կարելի է հանդիպել Հռոմեական ու բյուզանդական դարաշրջանների շինությունների, շիրիմների ու պետերի մնացորդների։
Առիհայի գավառում զբաղվում են բալի ու թզի մշակությամբ։ Գավառի կազմի մեջ մտնում են 55 քաղաքներ ու գյուղեր և ավելի քան 44 գյուղատնտեսական ֆերմաներ։
Զբոսաշրջությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի գեղատեսիլ բնության, շրջապատի լեռների, սառնորակ աղբյուրների նորհիվ Առիհան դարձել է զբոսաշրջային հիանալի կենտրոն ողջ Սիրիայից եկող այցելուների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2008
|
