Մասյաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մասյաֆ
مصياف‎‎
Masyaf.jpg
Մասյաֆ քաղաքը իր նշանավոր ամրոցով
Կոորդինատներ: 35°03′55″ հս․ լ. 36°20′31″ ավ. ե. / 35.06528° հս․. լ. 36.34194° ավ. ե. / 35.06528; 36.34194
Երկիր Սիրիա Սիրիա
Մուհաֆազա Համայի մարզ
Մինտակա Մասյաֆի գավառ
Նահիյա Մասյաֆի շրջան
ԲԾՄ 447 մ
Կլիմայի տեսակ միջերկրածովյան
Խոսվող լեզուներ արաբերեն
Բնակչություն 22 508 մարդ (2004)
Ազգային կազմ Ալավիներ, Արաբներ
Կրոնական կազմ Սուննի իսլամ
Ժամային գոտի UTC+2
##Մասյաֆ (Սիրիա)
Red pog.png

Մասյաֆ (արաբ․՝ مصياف‎‎, Միսյաֆ), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ Համայի մարզում։ Վարչականորեն գտնվում է Մասյաֆի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Հայտնի է իր ուշագրավ միջնադարյան ամրոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասյաֆի ամրոցը

Մասյաֆը հիմնադրվել է բյուզանդացիների կողմից Օրոնտ գետի հովտում, Համա-Բանիաս և Անտիոք-Հոմս առևտրային ճանապարհների խաչմերուկում։ 1103 թվականին Մասյաֆը գրավվում է Ռայմունդ IV- ի՝ Թուլուզի և Տրիպոլիի կոմսի կողմից[1]։ Մոտ 1140 թվականին ասսասին-նիզարացիները գնում են Մասյաֆը և մի քանի հարակից ամրոցներ՝ խաչակիրներից[1]։ Մասյաֆը դառնում է Սիրիայում ասսասինների գլխավոր ամրոցը։

1157 թվականին շրջանում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որը քանդում է հարևան Շայզար ամրոցը[2]։ 1163 թվականին Մասիաֆի ասսասինների առաջնորդ («լեռան ավագ») է դառնում Ռաշիդ ադ Դին Սինանը[3]։ 1176 թվականին Սալահ ալ-Դինը անհաջող պաշարում է Մասյաֆը։

1193 թվականի սեպտեմբերին մահանում է Ռաշիդ ադ Դին Սինանը[4][4]։ 1256 թվականին ասսասինների մայրաքաղաք Ալամութը գրավվում է մոնղոլների կողմից, իսկ 1260 թվականին նույն ճակատագրին է արժանանում նաև Մասյաֆը[5]։ Այդ թվականին մամլուքները (նրանց կողմից ասսասինների մասնակցությամբ) Բայբարս I սուլթանի ղեկավարությամբ պարտության մատնեցին մոնղոլներին Այն-Ջալուտի ճակատամարտում և վտարեցին նրանց Սիրիայից։ Ասսասիններին հաջողվեց վերադարձնել Մասյաֆը և ևս մի քանի ամրոցներ։

1270 թվականին Բայբարսը Մասյաֆը մտցնում է Մամլուքների տիրապետության տակ։ Նիզարցիների վերջին ամրոց ՝ Ալ-Կաֆը, Մամլուքների սուլթանության մաս է դառնում 1273 թվականին[3]։ 1516 թվականին Մասյաֆը նվաճվում է թուրք-օսմանցիների կողմից։ Մինչև 19-րդ դարը շարունակվում է նիզարցիների և ալավիների միջև քաղաքի կառավարման համար[1] պայքարը:

1920 թվականին մտնում է Ալավիների պետության կազմի մեջ՝ ֆրանսիական մանդատի ներքո։ 1936 թվականի, դեկտեմբերի 5-ին ողջ Ալավիների պետության հետ միասին, Մասյաֆը մտնում է Սիրիայի կազմի մեջ։ 2000 թվականից Աղա Խանի պատմական քաղաքների աջակցության ծրագիրը (HCSP) անցկացնում է Մասյաֆ ամրոցի և քաղաքի պահպանմանն ուղղված քարոզարշավ[6]։

Ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել է ամրոցի պատերի մեծ մասը։ Այն կառուցված է 10 մետր լայնությամբ քարերից։ Ճարտարապետության մեջ ամրոցը կրում է հունահռոմեական և բյուզանդական տարրեր։ Ամենալավը պահպանվել են դարպասները, որոնք պսակված են ատամիկներով և հողապատնեշը՝ հրակնատներով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն գտնվում է մարզի և Ջաբալ Անսարյա լեռնաշխթայի արևելյան մասում, միջին բարձրություն ծովի մակարդակից կազմում է 458 մետր։ Իսկ քաղաքի արևմտյան մասն գտվելով Ալ-Ղաբի դաշտավայրում բնակչության համար բարենպաստ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսությամ զբաղվելու համար, բնակչության մեծամսնությնն զբաղվում է այգեգործությաբ աճեցնում են ցորեն և գարի։ Հյուսիսց մինչև հարավ հոսում է Օրոնտ գետը որն շատ հաճախ անվանում են Ալ-Սարութ։

Համա քաղաքը գտնվում է նրանից 45 կմ արևելք, իսկ Բանիասը՝ 54 կմ արևմուտք։ Մայսաֆի կենտրոնական մասուվ է անցնում Ալ-Լակբա-Դեյր Շամիլ ավտոճանապարն։ Ամենամոտ բնակավայրերն են հարավ-արևելք՝ Ալ-Ռուսաֆա, հարավում՝ Ալ-Բայդա, հարավ-արևմուտքում՝ Ալ-Սուվայդա, արևմուտքում՝ Ռաբու, հյուսիս-արևմուտքում՝ Բիկրակա, հյոսիսում՝ Հուրայֆ և Հայալին, արևելքում՝ Ալ-Շիհա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներ քաղաքի բնակչությունն կազմում է 22 508 մարդ[7]։ Իսկ համանուն շրջանի բնակչությունն իր շրջակա 34 գյուղերով և ավաներով կազմում է 68, 184 մարդ։ Բնակչության գերակշիռ մասն Ալավիներ են, որոնց մեծամասնությունն Սուննի իսլամադավաներ են։

Մասյաֆին ամենամոտ միջազգային օդանավակայանը գտնվում է Լաթակիա քաղաքում (Բասիլ ալ-Ասադի անվան օդանավակայան)։ Համայով է անցնում Դամասկոս-Հալեպ երկաթուղին և ավտոխճուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Georges Pillement, Liban, Syrie et Chypre inconnus, Albin Michel, coll. " Les guides Pillement, ", 1971, p. 268—269
  2. Usâma Ibn Munqidh (trad. André Miquel), Des enseignements de la vie, Imprimerie nationale, coll. " Collection orientale de l’imprimerie nationale ", 1983 (ISBN 2-11-080785-7), p. 81
  3. 3,0 3,1 Janine & Dominique Sourdel, ibidem, p. 550, article Masyaf
  4. 4,0 4,1 Anthony Campbell, «Assassins of Alamut», 2004
  5. Масиаф
  6. Aga Khan Development Network
  7. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {{{1}}}: