Համմամ Վասել
Քաղաք | ||
---|---|---|
Համմամ Վասել | ||
արաբ․՝ حمام واصل | ||
Երկիր | Սիրիա | |
Մարզ | Տարտուսի մարզ | |
Մինտակա | Բանիասի գավառ | |
Նահիյա | Համմամ Վասելի շրջան | |
ԲԾՄ | 624 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 1 801 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Համմամ Վասել (արաբ․՝ حمام واصل), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Բանիասի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համմամ Վասելից ոչ հեռու գտնվում են Այն ալ-Շարկիան և ալ-Բայդան՝ արևմուտքում, գավառի կենտրոն նավահանգիստ Բանիասը՝ հյուսիս-արևմուտքում, Աննազան՝ հյուսիսում և ալ-Կադմուսը՝ հյուսիս-արևելքում։ Հարավային մասում են գտնվում Վադի ալ-Ույուն, Ալ-Շեյխ Բադր և Ալ-Կամսիա քաղաքները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի տվյալներով՝ Համմամ Վասելում բնակվում էր 1 801 մարդ, հիմնականում՝ արաբներ[1]։ Շրջակա գյուղերը կազմում են Համմամ-Վասելի շրջանը՝ 8 522 մարդ բնակչությամբ (շրջկենտրոնի հետ)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են ձիթապտուղ, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004