Դվեյր Ռիսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դվեյր Ռիսլան
արաբ․՝ دوير رسلان‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՏարտուսի մարզ
ՄինտակաԴուռեյքիշի գավառ
ՆահիյաԴվեյր Ռիսլանի շրջան
ԲԾՄ764 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն5000 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Դվեյր Ռիսլան (Սիրիա)##
Դվեյր Ռիսլան (Սիրիա)

Դվեյր Ռիսլան (արաբ․՝ دوير رسلان‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Դուռեյքիշի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Տարտուսից 50 կմ հեռավորության վրա։ Գտնվում է անտառապատ լեռներում, ունի գեղեցիկ բնություն։ Տեղակայված է ծովի մակարդակից 464 մետր բարձրության վրա։ Ամենամոտ բնակավայրերն են արևմուտքում՝ Բեյթ Մուսալամ, Ալ-Դայրունա և Խիրբաթ Շատի, հյուսիսում՝ Բեյթ Ռաքատա և Հայլա, արևելքում՝ Բամաննա, հարավում՝ Բրիխիյա և Դայրունա[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Դվեյր Ռիսլանում բնակվում էր 5000 մարդ, իսկ համանուն շրջանի բնակչութունի շրջակա 13 գյուղերով և ավաներով կազմում է 13,704 մարդ[2], քաղաքի գերակշիռ մասը՝ ալավիներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիզիկաշխհարագրական տվյալներ
  2. Սիրիայի մարդահամար, 2004