Ալ-Կամսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Կամսիա
արաբ․՝ القمصية‎‎‎
Կոորդինատներ: 35°03′01″ հս․ լ. 35°59′46″ ավ. ե. / 35.05028° հս․. լ. 35.99611° ավ. ե. / 35.05028; 35.99611
Երկիր Սիրիա Սիրիա
Մարզ Տարտուսի մարզ
Մինտակա ալ-Շեյխ Բադրի գավառ
Նահիյա Ալ-Կամսիայի շրջան
Պաշտոնական լեզու արաբերեն
Բնակչություն 2 244 մարդ (2004)
Ազգային կազմ արաբներ
Ժամային գոտի UTC+2
##Ալ-Կամսիա (Սիրիա)
Red pog.png

Ալ-Կամսիա (արաբ․՝ القمصية‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի ալ-Շեյխ Բադրի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Կամսիա քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։ Նրանից ոչ հեռու գտնվում են ալ-Աննազա, Ալ-Շեյխ Բադր քաղաքները և մի քանի գյուղեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ Ալ-Կամսիայում բնակվում էր 2 244 մարդ, հիմնականում՝ արաբներ[1]։ Շրջակա գյուղերը կազմում են Ալ-Կամսիայի շրջանը՝ 12 000 մարդ բնակչությամբ (շրջկենտրոնի հետ)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004