Ալ-Սիսինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Սիսինիա
արաբ․՝ السيسنية‎‎‎
Կոորդինատներ: 34°46′52″ հս․ լ. 36°08′35″ ավ. ե. / 34.78111° հս․. լ. 36.14306° ավ. ե. / 34.78111; 36.14306
Երկիր Սիրիա Սիրիա
Մարզ Տարտուսի մարզ
Մինտակա Սաֆիթայի գավառ
Նահիյա Ալ-Սիսինիայի շրջան
Պաշտոնական լեզու արաբերեն
Բնակչություն 2 667 մարդ (2004)
Ազգային կազմ արաբներ
Ժամային գոտի UTC+2
##Ալ-Սիսինիա (Սիրիա)
Red pog.png

Ալ-Սիսինիա (արաբ․՝ السيسنية‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Սաֆիթայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Սիսինիայից հյուսիս գտնվում է գավառի կենտրոն Սաֆիթան, իսկ շրջակայքում կան մի քանի գյուղեր, որոնք կազմավորում են Ալ-Սիսինիայի շրջանը՝ 22 018 մարդ բնակչությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ ալ-Սիսինիայում բնակվում էր 2 667 մարդ, որոնց գերակշիռ մասը՝ ալավիներ և քրիստոնյաներ[1]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004