Իրաքի և Լևանտի իսլամական պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն
الدولة الإسلامية في العراق والشام
Դրոշ
Դրոշ
Զինանշան
Զինանշան
Territorial control of the ISIS.svg
ԻԼԻՊ-ի տիրապետության տակ գտնվող տարածքները 2014 թվականի հունիսի դրությամբ
Հիմնական տեղեկություններ
Պետական ատրիբուտներ
Հիմն «Ա՛զգ իմ, եկել է լուսաբացը»
أمتي قد لاح فجر[1]
Կարգախոս «Մնալ և ընդլայնվել»
باقية وتتمدد[2]
Ժամային գոտի +3 (UTC)


Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ, արաբ․՝ الدولة الإسلامية في العراق والشام ‎‎, հայտնի նաև որպես՝ Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն, Իրաքի և ալ Շամի իսլամական պետություն [լատինատառ՝ ISIS]), Իրաքի Դաշնակցային Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորում։ Ակտիվ ծայրահեղական գործունեություն է ծավալում նաև արևելյան Լիբիայում, Եգիպտոսի Սինայի թերակղզում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածքներում[3]։ Հետևելով իսլամի վահաբական հոսանքին, խմբավորումը Իրաքի և Սիրիայի գրավյալ տարածքներում 2014 թվականի հունիսի 29-ին ինքն իրեն հռչակել է որպես անկախ պետություն (համաշխարհային խալիֆայություն)՝ որպես առաջնորդ ընտրելով Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Հակադրվում է շիա իսլամի ուսմունքներին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]