Jump to content

Զիբան (Սիրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիբան (այլ կիրառումներ)
Քաղաք
Զիբան
արաբ․՝ ذيبان‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴեյր-էլ-Զորի մարզ
ՄինտակաԱլ-Մայադինի գավառ
ՆահիյաԶիբանի շրջան (Սիրիա)
Ներքին բաժանում10 համայնք
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն9․000 մարդ (2012)
Զիբան (Սիրիա) (Սիրիա)##
Զիբան (Սիրիա) (Սիրիա)

Զիբան կամ Դիբան (արաբ․՝ ذيبان‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն գտնվում է Դեյր-էլ-Զորի մարզում՝ Եփրատ գետի արևելյան ափին։ Քաղաքից հյուսիս գտնվում է մարզկենտրոն Դեյր էլ-Զորը, 17 կմ հյուսիս՝ Ալ-Բուսեյրան, 13 կմ հարավ՝ ալ-Աշարան։ Զիբանը գտնվում է Մայադինից և Ալ-Հավայիջից դեպի հյուսիս-արևելք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սիրիայի կենտրոնական բյուրոյի վիճակագրության՝ Զիբան քաղաքի բնակչությունը կազմում է 9000 մարդ (ըստ 2012-ի մարդահամարի)[1]։ Զիբան քաղաքը կազմված է տասը համայնքներից։

Զիբան քաղաքը գտնվում է համանուն բլրի՝ Թել Զիբանի վրա։ Հայտնի է, որ Զիբան քաղաքի տեղում նախկինում եղել է պատմական արամաեցիների կառուցած Ռումմունիա (արամեերեն՝ նուռ) քաղաքը։ Ըստ Ասորեստանի Թուկուլտի-Նիկուլտա II թագավորը այն օգտագործել է որպես ճամբար՝ մ.թ.ա. 885 թվականի արշավանքի ժամանակ։ Թագավորի թողած տվյալների համաձայն քաղաքը գտնվել է Եփրատի վտակներից Խաբուրի վրա։ Քաղաքի պատմությունը վերծանել է բելգիացի արևելագետ Էդվարդ Լիփինսկին, ով հաստատել է, որ այն ունի Երկաթի դարից եկող պատմություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սիրիայի մարդահամար, 2004