Զիբանի շրջան (Սիրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիբանի շրջան (այլ կիրառումներ)
Զիբանի շրջան
արաբ․՝ ناحية ذيبان‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Ալ-Մայադինի գավառ
ՎարչկենտրոնԶիբան
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)65 079
Տարածք1384,90
Ժամային գոտիUTC+2

Զիբանի շրջան (արաբ․՝ ناحية ذيبان‎‎), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Ալ-Մայադինի գավառի 3 շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն է Զիբան քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 65 079 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 10 գյուղեր և ավաններ՝

  • Աբու Հարդուբ (أبو حردوب)
  • Ալ-Հավայիջ (الحوايج)
  • Ալ-Շարկի (الشرقي)
  • Ալ-Ջիռզի (الجرذي)
  • Ալ-Ռաղիբ (الرغيب)
  • Ալ-Տիյանա (الطيانة)
  • Ալ-Քարամա (الكرامة)
  • Դիռնաջ (درنج)
  • Հավի Զիբան (حاوي ذيبان)
  • Սուեյդան Ջազիրա (سويدان جزيرة)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004