Ալ-Ջալաայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Ջալաայի շրջան
արաբ․՝ ناحية الجلاء‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Աբու Քամալի գավառ
ՎարչկենտրոնԱլ-Ջալաա
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)29 255
Տարածք631,2
Ժամային գոտիUTC+2

Ալ-Ջալաայի շրջան (արաբ․՝ ناحية الجلاء‎‎), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Աբու Քամալի գավառի 4 շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն է Ալ-Ջալաա քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 29 255 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 5 գյուղեր և ավաններ՝

  • Ալ-Աբբաս (العباس)
  • Ալ-Տուտհիա (الطوطحية)
  • Ալ-Կատաա (القطعة)
  • Ալ-Սալիհիա (الصالحية)
  • Ալ-Սիբխա (الصبخة)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004