Սուսայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սուսայի շրջան
արաբ․՝ ناحية سوسة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Աբու Քամալի գավառ
ՎարչկենտրոնՍուսա
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)45 986
Տարածք255,51
Deir ez-Zor in Syria (+Golan hatched).svg
Susayi shrjan Syria (Gardmanahay).jpg
Ժամային գոտիUTC+2

Սուսայի շրջան (արաբ․՝ ناحية سوسة‎‎)՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Աբու Քամալի գավառի 4 շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն է Սուսա քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 45 986 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 4 գյուղեր և ավաններ՝

  • ալ-Բուդրան (البوبدران)
  • ալ-Բաղուզ Ֆաուկանի (الباغوز فوقاني)
  • ալ-Մարաշիդա (المراشدة)
  • ալ-Շաաֆա (الشعفة)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004